Փաշինյանը բավական արդյունավետ է գնահատել Պուտինի հետ հանդիպումը

© Sputnik / Screenshot / Sputnik Армения / Անցնել մեդիապահոցВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента РФ Владимира Путина (12 олтября 2021). Москва
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента РФ Владимира Путина (12 олтября 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն արդյունավետ է գնահատել։
«Այսօր հանդիպեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Հանդիպումը բավական արդյունավետ էր։ Քննարկեցինք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ իրավիճակը տարածաշրջանում։ Կշարունակենք շփումները՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,-գրել է ՀՀ վարչապետը Twitter-ում։
Նիկոլ Փաշինյանը Կրեմլում - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Լեռնային Ղարաբաղի խնդիրը մնում է չլուծված. Փաշինյանը` Պուտինին
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Նախատեսվում էր, որ Մոսկվայում տեղի ունեցող հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
Լրահոս
0