ՊՇՌ թեստ՝ պատվաստման երկրորդ դեղաչափը ուշ ստանալու պարագայում․ ԱՆ պարզաբանումը

© Sputnik / Pavel Bednyakov / Անցնել ֆոտոբանկՊատվաստման հավաստագիր
Պատվաստման հավաստագիր - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Պատվաստման հավաստագիր. Արխիվային լուսանկար
ՀՀ առողջապահության նախարարի հոկտեմբերի 8-ի հրամանում փոփոխություններ են կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
ՀՀ-ում COVID-19-ով վարակված 300 քաղաքացի հոսպիտալացման կարիք ունի
«Հեռավար եղանակով աշխատողը ամեն անգամ աշխատավայր ներկայանալիս ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, եթե նախորդը ներկայացնելու պահից անցել է 14 օր։ Հաստատված պահանջներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հոկտեմբերի 14-ից»,- նշում են գերատեսչությունից։
Նշենք, որ COVID-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու կամ պարտադիր պատվաստվելու պահանջից: Այսինքն` նախորդ 90 օրվա մեջ հիվանդացած անձինք բացառություն են։ Նրանք թեստ չեն հանձնելու ու չեն պատվաստվելու։
Չինական պատվաստանյութը շուտով ՀՀ–ում կլինի, «Pfizer»-ի շուրջ բանակցությունը շարունակվում է
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին ներկայացնել ՊՇՌ թեստավորման պատասխան կամ պատվաստման հավաստագիր։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала