00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

5-6 տարում ամբողջությամբ կաթիլային ոռոգման համակարգին անցնելն անիրատեսական է. Պետրոսյան

Պետրոսյան. 5-6 տարում ամբողջությամբ կաթիլային ոռոգման համակարգին անցնելն անիրատեսական է
Բաժանորդագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գյուղացիական տնտեսություններում կաթիլային ոռոգման համակարգեր ներդնելու խնդրին։
Հինգ–վեց տարում ամբողջությամբ կաթիլային ոռոգման համակարգին անցնելն անիրատեսական է, բայց եթե այդ ժամանակահատվածում գոնե ծրագրի 30 տոկոսն իրականացվի, դա կլինի զգալի հաջողություն, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Հայաստանում գործող ոռոգման համակարգը 19-րդ դարի մակարդակի է. Փաշինյան
Նրա կարծիքով` կաթիլային ոռոգման համակարգի շահագործումը շատ լուրջ խնդիրների հետ է կապված, քանի որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, պայմաններ ու հնարավորություններ։ Ոռոգման համակարգում տարիներ շարունակ տիրում է անմխիթար վիճակ` կապված կայուն ջրամատակարարման ու ջրի արդյունավետ օգտագործման հետ, և այսօր ոռոգվող տարածքներում գյուղացու առաջին և հիմնական դժգոհությունը կապված է հենց այդ խնդրի հետ։
«Երբ խոսում ենք այն մասին, որ մեր հողատարածքների շուրջ 50 տոկոսը չի օգտագործվում, ապա շատ դեպքերում հիմնական պատճառը ջրամատակարարման բացակայությունն է կամ անկանոն ջրամատակարարումը, ինչն ուղղակի հնարավորություն չի տալիս ժամանակին և պատշաճ կերպով իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները»,– նշեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
Омбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана в районе села Верин Шоржа (29 июля 2021). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Ադրբեջանական ԶՈւ-ի պատճառով Գեղարքունիքի որոշ գյուղեր զրկվել են խմելու և ոռոգման ջրից. ՄԻՊ
Պետրոսյանի խոսքով` կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու և ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելու մասին ավելի շատ ոչ թե պետք է գյուղացին մտածի, այլ պետությունը, որը շատ անելիքներ ունի։ Ցանկությունը լավ է, գաղափարը՝ նույնպես, բայց իրականացումը շատ լուրջ դժվարությունների հետ է կապված։ Նախևառաջ պետք է ունենալ մաքուր ջուր, ջրով լի ջրավազաններ, որտեղ ամբարված ջուրը պետք է ֆիլտրվի ու մղվի ցանցերի մեջ, մինչդեռ այսօր ամբողջ ցանցային համակարգն անմխիթար վիճակում է, իսկ անորակ ջրանցքներով ջրի արդյունավետ մատակարարում ապահովելն ու կաթիլային ոռոգում կազմակերպելն անհնար է։
Սևանի համայնքները կանցնեն կաթիլային ոռոգման. կառավարությունը հաստատեց 2022թ-ի ծրագիրը
«Անհրաժեշտ են ֆինանսական մեծ միջոցներ, որպեսզի աստիճանաբար անցնենք այդ համակարգին, բայց պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք։ Այն այգիներում, որոնք հիմնվել են անցյալում, ոչ մի կերպ հնարավոր չէ իրականացնել կաթիլային ոռոգում, որովհետև 4-5 տարեկան ծառերը հսկայական սաղարթ և արմատային համակարգ են ձևավորել, հետևաբար ենթակա չեն նման եղանակով ոռոգման, գործնականում հնարավոր չէ նման այգիներն այդ կերպ հագեցնել։ Իսկ նոր տնկիների կամ սահմանափակ տարածքներում նորաբաց այգիների պարագայում կաթիլային համակարգն արդյունավետ կաշխատի»,– նշեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
Արարատի մարզի նեկտարինի այգիներ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Ջուրն ավելի է թանկանալու. կառավարությունն առաջարկում է 5 տարի ոռոգման ջրի դիմաց չվճարել
Պետրոսյանի դիտարկմամբ` մյուս կարևոր խնդիրը կապված է էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման հետ հատկապես այն հողատարածքներում, որոնք համեմատաբար հեռու են բնակավայրերից ու հոսանքի աղբյուրներից, մինչդեռ էլեկտրաէներգիայի առկայությունն անհրաժեշտ է պոմպերի ու ֆիլտրացիոն համակարգերի սահուն աշխատանքի համար։ Ըստ նրա` գաղափարը ողջունելի է, բայց պետք են ահռելի ներդրումներ, որպեսզի ոռոգման կաթիլային համակարգի հետ կապված խնդիրները ժամանակին լուծվեն։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղացիական տնտեսություններին խորհուրդ է տվել մտածել մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու մասին և մինչև 2027թ-ը ոռոգման ջրի դիմաց ոչ մի լումա չվճարել։
Վարչապետը նման առաջարկությամբ հանես է եկել կառավարության հոկտեմբերի 14-ի նիստում։
Լրահոս
0