Ադրբեջանցի զինծառայողի զոհվելու լուրը կեղծ է. Արցախի ՊԲ

© Sputnik / Asatur YesayantsАрмянский и азербайджанский посты у Сотка
Армянский и азербайджанский посты у Сотка - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Արցախի հանրապետության արևելյան հատվածում նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական «տեղեկատվությունը», համաձայն որի, իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
 Армянский военнослужащий на боевом посту - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Հայկական կողմին պատկանող ԱԹՍ–ի վերաբերյալ լուրը սուտ է. Արցախի ՊԲ–ն հերքում է
Արցախի հանրապետության արևելյան հատվածում (գ. Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ:
«Ակնկալելով անաչառ հետաքննություն՝ ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ հայկական կողմի կրակոցներից ադբեջանցի զինծառայող է զոհվել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала