Այդպիսին է նոր կարգը. ՀՀ ՊԵԿ նախագահի աշխատասենյակում փակցված է Փաշինյանի լուսանկարը

© Photo / official site of the Prime minister of RAՌուստամ Բադասյանն ու Նիկոլ Փաշինյանը
Ռուստամ Բադասյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Ռուստամ Բադասյանն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ևս հայտնել էր, որ իր աշխատասենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատասենյակում ևս փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Նա այդ մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։
«Այդպիսին է սահմանված նոր կարգը։ Ուղղակի այդպես է հիմա ընդունված, և այդ կարգը պահպանվում է»,– նշեց Բադասյանը` հրաժարվելով հավելյալ մեկնաբանություններից։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրգործ է հարուցվել
Ոչ թե ջարդ, այլ կադրային քաղաքականություն. ՊԵԿ նախագահը խոսեց ազատումների մասին
Հիշեցնենք` կառավարության նախորդ նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտնել էր, որ իր աշխատասենյակում փակցված է Փաշինյանի լուսանկարը։
Նախարարն ասել էր նաև, որ նայելով լուսանկարին` հիշում է, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ իր առաջ դրել է վարչապետը։
Ովքե՞ր են այն 2 նախարարները, որոնք համարձակվել են իրենց կաբինետում չկախել Փաշինյանի նկարը
Լրահոս
0