ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

© Photo : official site of the National Assembly of RAԱլեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ–ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ–ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ–ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանի համար կարևոր է Շվեդիայի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ–ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Տեղեկությունը հայտնում են ԱԺ աշխատակազմից։
Սիմոնյանն ընդգծել է, որ Շվեդիան Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկերներից է: ԱԺ նախագահն անդրադարձել է տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջև առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը:
Հայաստանում Շվեդիայի դեսպան պարոն Պատրիկ Սվենսոնը - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Իմ լավագույն մաղթանքները բոլոր հայերին. Շվեդիայի դեսպանը հայերենով է շնորհավորել տոնը
Խոսելով Հայաստան-Շվեդիա համագործակցությունից՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել բարեկամ երկրի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, ինչպես նաև արժևորել մի շարք ոլորտների զարգացման գործում Շվեդիայի կառավարության ցուցաբերած ֆինանսական աջակցությունը:
Երկկողմ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանի համար կարևոր է Շվեդիայի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում:
Իր հերթին Պատրիկ Սվենսոնը կարևորել է երկկողմ խորհրդարանական կապերի զարգացումը, բազմոլորտ համագործակցության ընդլայնումը: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր:
Լրահոս
0