Բեյրութի փոխհրաձգության վայրում կրակոցները վերսկսվել են. տեսանյութ

Բեյրութում ցուցարարների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով մեկ մարդ է մահացել, ութ վիրավոր կա։
Լիբանանի բանակը մի քանի միավոր զրահատեխնիկա է ուղարկել Բեյրութի փոխհրաձգության վայր՝ հայտարարելով, որ կրակ կբացի ցանկացած մեկի վրա, ով զինված կլինի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ուժայինները քաղաքացիական անձանցից պահանջել են հեռանալ քաղաքի փողոցներից։
Նշենք, որ այսօր առավոտյան շիական կուսակցությունների կողմնակիցները հավաքվել են Բեյրութում՝ պահանջելով հեռացնել 2020 թվականին նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով գլխավոր դատավոր Թարեք Բիթարին: Ինչ–որ պահի անհայտ անձինք սկսել են կրակել ցուցարարների վրա։Լիբանանյան LBC հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգության հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս ութը վիրավորվել են: Լիբանանյան բանակը հայտարարել է, որ փնտրում է ցուցարարների վրա կրակողներին։
Բեյրութի` ուրվական դարձած նավահանգիստը. ի՞նչ տեսք ունի այն պայթյունից 1 տարի անց
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала