Ինչպես են Երևանում ապամոնտաժում անօրինական շինությունները

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը նոր տեսանյութ է հրապարակել Facebook-ում։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել անօրինական շինությունները։ Գերատեսչությունը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են քանդում ցանկապատները, ինքնակամ շինությունները, քարե կամ բետոնե պատերը։
Ինքնակամ շինություններ են ապամոնտաժվում Երևանի բոլոր վարչական շրջաննելում։
Ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջաններում - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Աջափնյակում և Նոր Նորքում ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել
Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала