00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Լեո Նիկոլյան
Չեմ դադարեցնի հացադուլը, քանի դեռ չեմ մտել Հայաստան․Նիկոլյան
13:08
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը ՄԱԿ-ին խնդրում է ժամանակավոր միջոցներ կիրառել Բաքվի դեմ

CC BY-SA 4.0 / Hypergio / International Criminal Court, The Hague, Netherlands (cropped and resized)Здание Международного уголовного суда, Гаага
Здание Международного уголовного суда, Гаага - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Բաժանորդագրվել
Միջազգային կառույցներում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում ներկայացրել է Երևանի հայցն ընդդեմ Բաքվի:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հաագայի դատարանը սկսեց քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՄԱԿ-ի միջազգային դատարանում ներկայացնելով Ադրբեջանի դեմ հայցը, հայտարարեց, որ այդ երկրի իշխանությունը շարունակում է հայերի հանդեպ դաժան վերաբերմունքն ու իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայկական ամեն բան ոչնչացնելու քաղաքականությունը։
Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը հայց է ներկայացրել, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից գրեթե մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է դաժանություններ կիրառել այն ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք գտնվում են իր իրավասության տակ, իսկ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում պատմական ու մշակութային հուշարձանների ոչնչացման կամ կեղծման քաղաքականություն է իրագործվում։
Վնասված ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Ադրբեջանցիների կողմից Թաղավարդի ուղղությամբ կրակելու փաստով նախաքննություն է ընթանում
«Դատական հայցի նպատակն է կանխել էթնիկ հայերի դեմ ատելության և ագրեսիայի արատավոր շրջանակի ընդլայնումը, նրանց իրավունքները պաշտպանել անդառնալի վնասից», - ասաց Կիրակոսյանը:
Նա ավելացրեց, որ Հայաստանի հայցը հիմնված է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի վրա, որն Ադրբեջանը շարունակում է խախտել:
Կիրակոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայերի հանդեպ ատելություն է քարոզում գրեթե ամեն օր։ Այդ քարոզչությունն ազդում է Ադրբեջանի գրեթե ողջ հասարակության վրա, և արդեն մի քանի սերունդ է դաստիարակվել ատելության ու վախի վրա։ Կիրակոսյանի խոսքով՝ այդ քաղաքականության համաձայն՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայերի ներկայության ցանկացած հետք պետք է կա՛մ ոչնչացվի, կա՛մ աղավաղվի ու կեղծվի։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Եզակի ձևաչափ է․ Զախարովան՝ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման մասին
«Այս բոլոր հանցագործությունները շարունակվում են նաև հենց այս պահին, որովհետև դրանց իրագործողները փառաբանվում են իրենց երկրում, իսկ նրանք, ովքեր փորձում են բողոքել իրենց իշխանության գործողությունների դեմ, հալածանքների են ենթարկվում։ Բաքվում այսպես կոչված «ռազմավարի պուրակն» ատելության գաղափարախոսության գրոտեսկային հուշարձանն է, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է բանակցությունների», – ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` դատավորների ուշադրությունը պետք չէ ծանրաբեռնել հայտարարություններով այն մասին, որ ավելի քան հարյուր տարի առաջ տարածաշրջանը ցնցած իրադարձությունները հիմա կրկնվում են։ Քրեական դատարաններում ընդունված չէ նման հայտարարություններ անել, բայց դրանք ընդգծում են հայցի անհետաձգելիությունը։ Կիրակոսյանը դատարանից հայցեց ժամանակավոր միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, մինչ գործի քննության ավարտը։
Նշենք, որ նրանից հետո ելույթ ունեցան հայկական կողմից հրավիրված մի քանի միջազգային իրավաբաններ։
Լրահոս
0