00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի․ միջազգային իրավաբանները հանդես են եկել ՄԱԿ-ի դատարանում

© Sputnik / Алексей ФилипповՄԱԿ-ի միջազգային դատարանի շենքը Հաագայում
ՄԱԿ-ի միջազգային դատարանի շենքը Հաագայում - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
ՄԱԿ-ի միջազգային դատարանի շենքը Հաագայում
Բաժանորդագրվել
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության բացահայտ և անպատիժ հռետորաբանություն են արձանագրել նաև պրոֆիլային միջազգային կառույցները։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը վախենում է ՄԱԿ-ի դատարանի որոշումից և հնարքների է դիմում՝ մարդու իրավունքների խախտումներից և հայերի հանդեպ ատելության քարոզչությունից ուշադրությունը շեղելու համար: Այս մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նիստում հայտարարել է հայկական կողմի իրավաբաններից մեկը՝ հույն-ամերիկացի մասնագետ Կոնստանտիոնս Սալոնիդիսը։
Միյատովիչը քննադատել է Բաքվի «պուրակի» անմարդկային տեսարանները. Ադրբեջանը պատասխանել է
Այսօր դատարանում սկսվել են ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի խախտումների փաստի վերաբերյալ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով հարուցված գործի լսումները:
Իր հայցում Հայաստանը մատնանշում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները՝ նշելով ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի մի քանի հոդվածներ, որոնք Ադրբեջանն արհամարհել է (4-րդ հոդվածի 3-րդ կետ, 7-րդ հոդված, որոնք վերաբերում են ռասիզմը թույլ չտալու մասին պետական իշխանության մարմինների պարտավորություններին):
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության բացահայտ և անպատիժ հռետորաբանություն են արձանագրել նաև պրոֆիլային միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն (CERD), Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային բանաձևի խորհրդատվական կոմիտեն և մի շարք այլ կառույցներ:
Ильхам Алиев в Парке военных трофеев в Баку - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2021
Բրիտանական Telegraph–ը «զարհուրելի» է որակել Բաքվի «ռազմական պուրակը»
Սալոնիդիսը մեջբերել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ամիսներին(այսինքն՝ արդեն Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո) հնչեցրած հայտարարությունները, որոնք առնչվում են «ատելության հռետորաբանություն» և «ապամարդկայնացում» սահմանումներին։ Ալիևը, մասնավորապես, հայերին համեմատել է շների հետ, հայտարարել է, որ «հայերը բարոյական արժեքներ չունեն», որ նրանք «տզրուկների պես կպչում են ուրիշ երկրներին», որ նրանք«հիվանդ են ավելի վտանգավոր վիրուսով, քան կորոնավիրուսն է», և որ «տառապում են մտավոր հիվանդությամբ»։
Ընդ որում, դատարանը հնարավորություն ունի ծանոթանալ հայտարարությունների ընդհանուր համատեքստին և համոզվել, որ Ադրբեջանի առաջնորդի եզրակացությունները բխում են ագրեսիայի և խտրականության բազմամյա կոչերից և տեղավորվում են դրանց տրամաբանության մեջ:
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հիշեցրել է Սալոնիդիսը, հաստատել է, որ Ադրբեջանում Հայաստանի հետ երկխոսության կողմնակից հանդիսացող քաղաքացիներին դատում են պետական դավաճանության համար: ՄԻԵԴ-ը նաև Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի իշխանությունների գործողություններն է համարել ռասայական շարժառիթներից դրդված:
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Բաքվի ավարների պուրակին», ապա, ընդգծել է Սալոնիդիսը, ադրբեջանական կողմի փետրվարի 1-ի և 8-ի հայտարարությունները՝ հայ զինվորներին և կրակոցիցի ծակված սաղավարտները պատկերող ֆիգուրների առգրավման մասին, իրականությանը չեն համապատասխանում: Դեռ ապրիլի 26-ին Եվրոպայի խորհրդին կից Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ֆահրադդին Իսմայիլովը նամակ էր հղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունե Միյատովիչին, որում պնդում էր, թե պուրակը «խորհրդանշում է միջազգային իրավունքի և արդարության հաղթանակը»:
Գեղամ Ստեփանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
80 քաղաքացիական զոհերից 68-ը տղամարդիկ են, 12-ը կանայք. մեկը մահացել է Ադրբեջանի բանտում
«Այդ դեպքում ինչո՞ւ է այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը փոխվել։ Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել և, վախենամ, չի էլ փոխվի։ Փոխվել են ՄԱԿ-ի դատարան հայց ներկայացրած Հայաստանի գործողությունները, և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հեռանկար է ի հայտ եկել։ Այդ պատճառով Ադրբեջանի հիշյալ խուսանավումները չպետք է ազատեն նրան դատարանի ժամանակավոր միջոցներից»,-հայտարարել է Սալոնիդիսը։
Միջազգային իրավունքի պրոֆեսոր Շոն Մըրֆին իր հերթին նշել է, որ ադրբեջանական կողմը զինված հարձակումները չի դադարեցրել նույնիսկ տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո:
Թաթոյանն ու Ստեփանյանը ադրբեջանական հանցագործությունները ներկայացրել են ԵԽԽՎ զեկուցողին
Հայտնի են առնվազն 42 գերիների և 3 ձերբակալված քաղաքացիական անձանց անուններն ու անձնական տվյալները։ 83 մարդու գերի են վերցրել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Ծխաբերդ գյուղերում, հայտարարել է Մըրֆին։ Նա ներկայացրել է ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից 2020 թ․-ի դեկտեմբերին հրապարակված քարտեզը՝ անգլերեն հավաստագրված թարգմանությամբ, որտեղ Հին Թաղեր գյուղը նշված է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ Խծաբերդը նշված է դե-ֆակտո (բուն գյուղը նշված չէ, սակայն նշված է այն տարածքը, որտեղ այն փաստացի գտնվում է)։
Մըրֆին ընդգծել է, որ միաժամանակ և միևնույն հանգամանքներում ձերբակալված գերիների նկատմամբ կիրառվում է ընտրողական մոտեցում. ոմանց բաց են թողնում, մյուսներին՝ ոչ։
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանց հասցեին մեղադրանքներն ընդամենը հնարք են՝ նրանց ապօրինի պահելու համար»,-հավելել է նա:
Здание Министерства иностранных дел Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ հանցագործություններ է կատարել. Արցախի ԱԳՆ
Բացի վերոհիշյալ 45 անձանցից, գերության մեջ են գտնվում ևս տասնյակ մարդիկ, որոնց պահելը Ադրբեջանը հերքում է՝ հակառակ նախկին գերիների և ազատ արձակված քաղաքացիական անձանց վկայություններին, ինչպես նաև այդ փաստն ապացուցող տեսանյութերին ու լուսանկարներին: Կարմիր Խաչը նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի, իսկ Ադրբեջանի իշխանություններն այդ տեղեկությունները չեն տրամադրել՝ չնայած ՄԻԵԴ-ի մի քանի վճիռների։
Նշենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ու մի քանի միջազգային իրավաբանների զեկույցները լսելուց հետո դատարանը հեռացավ ընդմիջման: Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները մնացին դահլիճում։
Լրահոս
0