Հայկական կողմին պատկանող ԱԹՍ–ի վերաբերյալ լուրը սուտ է. Արցախի ՊԲ–ն հերքում է

© Photo : official site of the MoD of RA Армянский военнослужащий на боевом посту
 Армянский военнослужащий на боевом посту - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի ՊԲ–ն պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը վստահեցնում է, որ Արդրբեջանի տարածած լուրը կեղծ է։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հայտնել էր, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հայտնաբերել ու առգրավել են հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք:
Արցախի ՊԲ–ն պաշտոնապես հայտարարում է, որ այդ հաղորդագրությունը որևէ առնչություն չունի իրականության հետ:
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Լրահոս
0