00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջո Բայդենի և Վիլյամ Սարոյանի տարբերությունը, կամ «ծերություն» հիվանդություն չկա

© Sputnik / Andranik GhazaryanԾեր մարդ
Ծեր մարդ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Ծեր մարդ
Բաժանորդագրվել
Հայտնի է, որ 2020 թվականին ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում ծանր է եղել. 1988 -ից ի վեր արձանագրվել է մահացության ամենաբարձր մակարդակը։ Այնուամենայնիվ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, տարեց մարդիկ սկսել են ավելի երկար ապրել։
Ի հակադրություն 78–ամյա նախագահ Ջո Բայդենի, որը Չիկագոյի քաղաքապետին՝ հրաշալի Լորի Լայթֆուտին միստր է անվանում ու խճճվում է դռների մեջ, գրող Վիլյամ Սարոյանը մինչև իր օրերի վերջը` 72 տարեկանում, չէր հեռանում աշխատասեղանից, իսկ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը 81 տարեկան հասակում պայծառ հիշողությամբ հարցազրույց է տալիս հեռուստատեսությանը։
Այստեղ, ինչպես գրեթե ամեն հարցում, ամեն ինչ խիստ անհատական է. կարելի է հռոմեացի կայսր Մարկ Կատոնի պես ութսուն տարեկանում հունարեն սովորել, բայց նաև կարելի է, երիտասարդ հայ մարզպետի նման Երևանի մոտակայքում փորձել կոկորդիլոսներ բուծել՝ կարծելով, որ դա մեծապես կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը։ Այլ կերպ ասած, երիտասարդությունը միշտ չէ, որ խելքի նշան է, իսկ ծերությունը՝ տկարամտության։
Լևոն Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Բժիշկ Բադալյանի ախտորոշումը․ «Եվ ոչ ոք չի բողոքում խելքի պակասից»
Բոլորովին վերջերս ամերիկացի գիտնականները եվրոպացի գործընկերների հետ սենսացիոն բացահայտում են արել. մարդու ուղեղը զարգանում է ոչ թե մինչև քսանհինգ-երեսուն տարեկանը, ինչպես նախկինում էր ընդունված համարել, այլ մինչև հիսուն: Ավելին, եթե մարդը շարունակում է ակտիվ մտավոր գործունեությամբ զբաղվել, ապա ուղեղի ծերացում գրեթե տեղի չի ունենում։ Տարեց մարդիկ ոգեշնչվեցին այս նորությունից ու հնարավորինս ուղղեցին մեջքները։
Ֆաինա Ռանևսկայայի մտորումներից․
- Երբ թոշակի անցնեմ, բացարձակապես ոչինչ չեմ անելու։ Առաջին ամիսներն ուղղակի նստելու եմ ճոճվող բազկաթոռին, - ասել է սիրված դերասանուհին։
- Իսկ հետո՞ - հարցրել են նրան։
- Իսկ հետո սկսելու եմ ճոճվել։
Ի դեպ, Ռանևսկայան այդպես էլ ճոճոաթոռին չի նստել. թոշակի անցնելուց հետո էլ շարունակել է խաղալ բեմում ու նկարահանվել կինոյում, ապա էպիգրամներ հորինել ու գրականությամբ զբաղվել։ Այլ կերպ ասած՝ ապրել է լիարժեք կյանքով և մահացել է ութսունյոթ տարեկանում։

Քիչ–քիչ մոտենում ենք ամերիկացի հոգեբույժ Դենիել Էյմենի պնդմանը, որ ծերություն հիվանդություն չկա, կան միայն սխալ հոգեբանական համոզմունքներ: Մեր կյանքի ամենամեծ խոչընդոտները մեր ներսում են։ Կոտրեք դրանք։ Մի սպասեք ավելի լավ ժամանակների, լավագույն ժամանակը կարող է լինել միայն մեկը։ Այն կոչվում է «ՀԻՄԱ»։

Այստեղ մի բան էլ կա՝ պետք է հասցնել: Մեծ Բրիտանիայում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Թոմ Մուրը։ Նա հարյուր տարեկան էր։ Գարնանը նա օգնել է գրեթե երեսուն երեք միլիոն ֆունտ հավաքել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Կապիտան Թոմաս Մուրը սըր տիտղոս ուներ։
Զինաիդա Կորնևան սըր Մուրի հետ ոչ մի կապ չունի` չհաշված այն, որ նա նույնպես կռվել է: Դրամահավաք է կազմակերպել COVID-19-ի դեմ պայքարում մահացած բժիշկների ընտանիքների համար: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ հավաքել է մոտ 5 մլն ռուբլի: Նոյեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Զինաիդին պարգևատրել է «Բարերարության համար» նշանով: Հասցրել է։
Զինաիդան իննսունինը տարեկան էր, պատրաստվում էր ապրել մինչև հարյուրը, չստացվեց։ Հարազատներն ասել են, որ «ոչ մի ծանր հիվանդություն չի ունեցել, պարզապես տարիքն էր»:
Երևանցիները գնում էին լեգենդար Փուրթուլի մոտ, կամ ինչից մահացան Ֆրեյդն ու Թարիվերդիևը
Մուրն ու Կորնևան ապրել են շատ ավելի երկար, քան շատ հայտնի մարդիկ, որոնց աշխարհը հիշում է գործերով:
Մենք հիշում ենք ու փորձում ընդօրինակել։ Ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր Իգոր Ստրավինսկին ստեղծագործել է մինչև 88 տարեկանը։ Բանաստեղծ Պիեռ Ժան Բերանժեն` աշխատել մինչև 77 տարեկանը։ Լև Տոլստոյը՝ մինչև 82, ակադեմիկոս Իվան Պավլոը՝ մինչև 87։
Հին հույն դրամատուրգ Սոֆոկլեսը՝ մինչև 90 տարեկան, փիլիսոփաներ Դիոգենեսն ու Դեմոկրիտեսը, նկարիչներ Տիցիան ու Միքելանջելոն ստեղծագործել են՝ հատելով ութսուն տարվա սահմանագիծը, Բեռնարդ Շոուն մինչև 94 տարեկան ստեղծագործել է։
Люди на крыше дома во время теракта в Нью-Йорке  - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Հյութ խմեք՝ առանց դիմակները հանելու, կամ ինչպես կորոնավիրուսը խոցելի դարձրեց ԱՄՆ-ին
Եթե այս ամենից հետո ընթերցողը գործնական խորհուրդներ է սպասում՝ ճիշտ է անում: Հուշում առաջին։ Կարդացեք Դանիել Էյմենի «Հրաշալի ուղեղ ցանկացած տարիքում» և «Փոխիր քո ուղեղը, կփոխվի նաև մարմինը»։ Գրքերի վերնագրերը շատ խոսուն են։
Երկրորդը։ Հետևեք Մոսկվայի «Բժիշկ Գրիշկյան» կլինիկայի բժիշկ-էնդոկրինոլոգ Օլգա Ֆիլիպովայի խորհրդին և վաղ արթնացեք: Քանի որ վաղ առավոտյան` չորսից վեցն ընկած հատվածում, մարդկանց մոտ սերոտոնին կամ «երջանկության հորմոն» է արտադրվում։
Ժամը վեցից հետո բարձրանում է կորտիզոլի՝ առույգության հորմոնի մակարդակը: Այն պատրաստում է մեր օրգանիզմն ակտիվ գործողությունների։
Եվ եթե այդ պահին մի բաժակ ջուր խմեք, ապա ավելի լավ, հեղուկը կհանի օրգանիզմից սթրեսի բոլոր հորմոնները: Իսկ վարժությունները ուժ կտան։
Վկայում եմ ու հաստատում։ Երկար ապրեք:
Լրահոս
0