Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին 16 240 000 դրամ կփոխանցի

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարան - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Երևանի քաղաքապետարան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքային իշխանությունը շարունակում է իրականացնել Հայաստանից Արցախ արցախցիների անվճար ուղևորափոխադրումները։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանին կհատկացվի 16 240 000 դրամ։
Որոշումն ընդունվել է գործադրի այսօրվա նիստում և պայմանավորված է Երևանից Արցախ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված անվճար ուղևորափոխադրումների ծախսերի փոխհատուցմամբ։
Արցախից տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Տեղահանվածների համար տներ կկառուցվեն միայն Արցախում
Որոշման նախագծի համաձայն` նշված գումարի շրջանակներում 06.08.2021-30.09.2021թթ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն է տեղափոխվել է 2592 քաղաքացի։
Մինչ այդ` 17.11.2020-05.08.2021թթ.–ը Արցախ էր տեղափոխվել ևս 45 338 քաղաքացի, որի դիմաց Երևանի քաղաքապետարանը ստացել էր 287 461 500 դրամ փոխհատուցում։
Հայաստանի կառավարությունն արցախցի փախստականներին դրամական նոր աջակցություն կտրամադրի
Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն քաղաքացիների ուղևորափոխադրման գործընթացը շարունակվում է և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ին կայացրած համապատասխան որոշմամբ` արցախցիների անվճար փոխադրման գործընթացի վերջնաժամկետ սահմանված չէ։
Լրահոս
0