«Սպուտնիկ Լայթ»–ի և «AstraZeneca»–ի համադրությունը գերազանց արդյունք է տալիս

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել ֆոտոբանկШприц и ампула на фоне логотипа AstraZeneca.
Шприц и ампула на фоне логотипа AstraZeneca. - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Արգենտինայում պատվաստանյութերի համադրությունների աշխարհում առաջին ուսումնասիրություններ են կատարել։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի և բրիտանա-շվեդական «AstraZeneca»–ի համադրությունը գերազանց արդյունքներ է տվել Արգենտինայում անցկացված համատեղ հետազոտությունների ժամանակ։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։
«Արգենտինայում պատվաստանյութերի համադրությունների աշխարհում առաջին ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Սպուտնիկ Լայթ»–ը և «Moderna»- ի պատվաստանյութը, որպես խթանիչներ, բարձրացրել են կորոնավիրուսի դեմ այդ պատվաստանյութերի իմունային պատասխանը: «AstraZeneca»-ի և «Սպուտնիկ Լայթ»–ի համադրությունը հիանալի արդյունքներ է ցույց տվել»,–նշված է պատվաստանյութ արտադրող ընկերությանTwitter- ում:
Պատվաստում - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Սրտային հիվանդներ, հղիներ և օնկոհիվանդներ. ո՞ւմ է հակացուցված պատվաստումը
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, պատվաստումից 14 օր անց «AstraZeneca», «Moderna», «CanSino» և «Sinopharm» պատվաստանյութերի և «Սպուտնիկ Լայթ»–ի համադրությունը ավելի լավ արդյունք է տվել նշված պատվաստանյութերի 2 դեղաչափը ստանալու համեմատությամբ:
«Սպուտնիկ Լայթը» մայիսի 6-ին Ռուսաստանում գրանցվելուց հետո այն հաստատել են Անգոլան, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Վենեսուելան, Եգիպտոսը, Իրանը, Ղազախստանը, Կոնգոն, Ղրղզստանը, Մավրիկիան, Մոնղոլիան, Նիկարագուան, ԱՄԷ-ն, Պաղեստինը և Ֆիլիպինները:
Հաղորդակցություն, ոչ թե ճնշում․ առողջապահության ոլորտի չեխ մասնագետը` պատվաստման մասին
«Սպուտնիկ V»-ն գրանցված է ավելի քան 4 մլրդ բնակչություն ունեցող 70 երկրում։ Այս պահին այդ պատվաստանյութի արտադրությունը հաստատվել է 13 երկրում՝ Արգենտինայում, Հայաստանում, Բելառուսում, Բրազիլիայում, Վիետնամում, Հնդկաստանում, Իտալիայում, Իրանում, Ղազախստանում, Մեքսիկայում, Սերբիայում, Հարավային Կորեայում և Ուզբեկստանում:
Ավելի վաղ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության հարցում շահագրգռվածություն էր հայտնել Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала