Թուրքական լիրան հերթական անգամ թարմացրել է արժեզրկման պատմական ռեկորդը

© REUTERS / CAGLA GURDOGANԹուրքական լիրա
Թուրքական լիրա - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Թուրքական լիրա
Վերջին երեք շաբաթվա ընթացքում թուրքական արժույթն արդեն մի քանի անգամ ռեկորդային անկում է գրանցել։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Կենտրոնական բանկի ղեկավարության կազմում արված կադրային փոփոխությունների ֆոնին թուրքական լիրան կրկին արժեզրկվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով աճուրդի տվյալները։
Полицейский автомобиль в Турции - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Թուրքիան հայտարարել է, որ իրանական լրտեսական ցանց է բացահայտել
Այսօր առավոտյան արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 դոլարի դիմաց 9,18 լիրա փոխարժեքով։ Թուրքական արժույթի անկումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի երկու տեղակալների՝ Սեմիհ Տյումենի և Ուգուր Նամիկ Քուչուկի պաշտոնանկության մասին լուրերի ֆոնին:
Ընդ որում՝ փորձագետներն ասում են, որ Քուչուկը ԿԲ–ի միակ պաշտոնյան էր, որը դեմ էր տոկոսադրույքի նվազեցմանը։ Էրդողանը, որը կադրային որոշումներ կայացնելուց առաջ հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի ղեկավար Շահափ Քավջիօղլուի հետ, կողմ է տոկոսադրույքների նվազեցմանը՝ պնդելով, որ գնաճը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով։
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներին առաջարկել է գրավել թուրքական արգելված ապրանքների տեղը
Նշենք, որ լիրայի փոխարժեքը նախորդ երեք շաբաթվա ընթացքում մի քանի անգամ թարմացրեց նախորդ պատմական մինիմումը՝ 8,81 լիրա մեկ դոլարի դիմաց։ Լիրան սկսեց էժանանալ, երբ Թուրքիայի կենտրոնական բանկը սեպտեմբերի 23-ին առանցքային տոկոսադրույքը 19 տոկոսից նվազեցրեց մինչև 18 տոկոս, մինչդեռ վերլուծաբանները սպասում էին, որ այն կպահպանվի նախկին մակարդակում։
Վտանգ կլինի, եթե... ի՞նչ են մտածում սահմանամերձ Գետաշենում Թուրքիայի սահմանը բացելու մասին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала