Թուրքիան ընդլայնել է «Bayraktar TB2» անօդաչուների արտահանումը

Bayraktar - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Bayraktar
Բաժանորդագրվեք
Պայմանավորվածությունների մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա, բայց լրատվամիջոցին հայտնի են դարձել համաձայնագրերի մանրամասներ:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի –Sputnik. Թուրքիան ընդլայնել է «Bayraktar TB2» մարտական անօդաչու սարքերի արտահանումը Եթովպիա և Մարոկկո։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը` վկայակոչելով բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին քաջատեղյակ աղբյուրներին։
Միաժամանակ նշվում է, որ Եթովպիայի ուղղությամբ ԱԹՍ–ի ցանկացած մատակարարում կարող է վեճ առաջացնել Անկարայի և Կահիրեի միջև, որոնց միջև հարաբերություններն առանց այդ էլ լարված են։
Մևլութ Չավուշօղլու - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Չավուշօղլուն Կիևում քննարկել է Ուկրաինայում «Bayraktar» ԱԹՍ–ներ արտադրելու հարցը
Եգիպտոսի հատուկ ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ Կահիրեն արդեն դիմել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին` խնդրելով օգնել այդ գործարքը սառեցնելու հարցում։ Մեկ այլ աղբյուր էլ ասել է, որ ցանկացած համաձայնություն պետք է ձեռք բերվի ու հստակեցվի Կահիրեի և Անկարայի միջև բանակցությունների ընթացքում, քանի որ նրանք փորձում են վերականգնել կապերը:
Ղարաբաղյան հակամարտությունում ԱԹՍ–ների վճռորոշ դերը միֆ է. ուսումնասիրություն
Թուրքիան, Եթովպիան և Մարոկկոն պաշտոնապես չեն հայտարարել անօդաչու սարքերի մատակարարման որևէ գործարքի մասին, սակայն մի քանի աղբյուրներ գործարքների վերաբերյալ որոշ մանրամասներ են պատմել գործակալությանը։
Թուրք պաշտոնյաներից մեկն ասել է, որ Եթովպիան ու Մարոկկոն են խնդրել «Bayraktar TB2» ԱԹՍ մատակարարել, ընդ որում` պայմանագրերում կարող են նաև առանձին կետեր լինել պահեստամասերի մատակարարման և ԱԹՍ–ների կառավարման համար անձնակազմի ուսուցման վերաբերյալ։
Стрельба во время учений противовоздушной обороны Ирана  - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
ԱԹՍ–ների և «անտեսանելիների» դեմ. Իրանի ՀՕՊ զորավարժությունների լուսանկարները
Դիվանագետը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, իր հերթին ասել է, որ Մարոկկոն արդեն ստացել է մարտական անօդաչուների առաջին խմբաքանակը, որոնք պատվիրվել էին դեռ մայիսին: Եթովպիան նույնպես նախատեսում է գնել դրանք։
Աղբյուրները չեն հայտնել, թե կոնկրետ ինչ քանակի անօդաչուների մասին է խոսքը:
Հիշեցնենք` թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու սարքերը կիրառվում էին 44-օրյա պատերազմի ընթացքում:
«Դա հեշտ թիրախ է». ռուս կոնստրուկտորը՝ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ի խոցելիության մասինա
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала