00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ընկերությունը Երևանում մետրոյի կայարան կկառուցի. ի՞նչ կփոխվի մայրաքաղաքում

© Sputnik / Aram NersesyanՄետրոյի կայարան
Մետրոյի կայարան - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Բաժանորդագրվել
Ընկերությունը մտադիր է շինարարության մեջ ներգրավել հայ մասնագետների, բացել նոր աշխատատեղեր։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի պատվավոր շինարար Վալերի Աբրամսոնը։
Միևնույն ժամանակ, ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրությա ռուսական գործակալությունը։

«Նախագծման աշխատանքները 1.5 տարի կտևեն, սակայն եթե նախարարների կաբինետը հավանություն տա առաջարկին, մենք ավելի ակտիվ և դիվերսիֆիկացված կաշխատենք նախագծումը մի քանի փուլի բաժանելու և տարատեսակ շինարարական աշխատանքները սկսելու համար։ Այդ դեպքում շինարարությունը կարող է մեկնարկել տարվա ընթացքում»,– նշեց Աբրամսոնը։

Գործարարը հայտնեց նաև, որ հայկական կողմից առաջարկվել է ձևափոխել մրցույթի նախագիծն ու Հրազդանի կիրճի վրայով անցնող մետրոյի կամրջի փոխարեն կառուցել նաև մեքենաների համար նախատեսված հնարավորություն ունեցող կրկնակի նշանակության կամուրջ։
«Մեր ճարտարապետներին խնդրեցի գեղեցիկ երկհարկանի կամուրջ նախագծել, որպեսզի այն կարողանա դառնալ Երևանի նոր խորհրդանիշը», – պատմեց նա։
Բացի այդ, ընկերությունը ծրագրում է հայ մասնագետների ներգրավել շինարարության մեջ, ինչպես նաև բացել նոր աշխատատեղեր և ոչ միայն։
Վերոնիկա Նիկիշինա - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Մետրո, կանաչ էներգիա և գյուղատնտեսություն. ի՞նչ նախագծեր է առաջարկում Ռուսաստանը ՀՀ–ին
Աբրամսոնը հիշեցրեց, որ «Մետրոգիպրոտրանսը» հիմնադրվել է 1933 թվականին, ընկերության փորձառու մասնագետները նախկինում մասնակցել են Երևանի մետրոպոլիտենի նախագծմանը, և այժմ նրանք անհամբեր սպասում են` երբ են սկսելու աշխատել նախագծի վրա։
Ռուսական ընկերությունը համագործակցել է «Հայպետտրանսնախագծի» հետ, և եթե այս նախագիծը հավանության արժանանա և իրականացվի, Հայաստանում կարող է նախագծման նոր ինստիտուտ ձևավորվել։

«Մենք պատրաստ ենք գեղեցիկ և լավ կազմակերպված մետրո կառուցել, սակայն որոշումը պետք է կայացնեն քաղաքն ու իշխանությունները», – ասաց ճարտարապետը։

«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը նշեց նաև հայկական սփյուռքի և Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի դերը, որն օգնել է հաղորդակցություն հաստատել Մոսկվայի և Երևանի միջև։ Նրա ջանքերի շնորհիվ հաջողվեց համաձայնեցնել նախագծերը ՀՀ իշխանությունների հետ և կապեր հաստատել նախաձեռնությամբ հետաքրքրված ներդրողների հետ։
Նշենք, որ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարում էր, որ մետրոյի նոր կայարանը նախատեսվում է տեղակայել կամրջի վրա, որը կկառուցվի Հրազդան գետի վրա։
Ереванский метрополитен - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Բարեկամությունից` Աջափնյակ. ո՞ր փուլում են մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները
Նախագծի արժեքը չէր բացահայտվում։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ էր նախատեսում` «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրային կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակֆոնդի թարմացում։
Քաղաքային իշխանությունները նախատեսում էին, որ մինչև նոր կայարան ընկած 525 մետր երկարությամբ ճանապարհը պետք է անցներ թունելով, որի շինարարությունը սկսվել էր դեռ ԽՍՀՄ տարիներին և անավարտ մնացել։
Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում
Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հիմնադրվել էր 1981 թվականին։ Ներկայում մետրոյի 10 կայարան է գործում, շահագործվում է 11 շարժակազմ։
Լրահոս
0