ԱՄՆ մուտք գործելը կթույլատրվի միայն ԱՀԿ-ի հաստատած պատվաստանյութերով պատվաստվածներին

© AFP 2020 / SPENCER PLATTПилот в аэропорту Феникс в Аризоне
Пилот в аэропорту Феникс в Аризоне - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Բաժանորդագրվեք
Նոր կանոնները, համաձայն որոնց ԱՄՆ մուտք գործել կարող են միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված անձինք, ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 8-ից։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ մուտքն այսուհետ կթույլատրվի միայն այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք պատվաստվել են ԱՀԿ-ի կամ Ամերիկյան բժշկական կարգավորիչի (FDA) կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը, հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։
Женщина с чешским флагом в качестве маски во время демонстрации против профилактических мер COVID-19 в центре Праги (28 октября 2020). Чехия - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Հաղորդակցություն, ոչ թե ճնշում․ առողջապահության ոլորտի չեխ մասնագետը` պատվաստման մասին
Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 8-ին։ Այդ ժամանակ ԱՄՆ մեկնող քաղաքացիները պետք է պատվաստման երկու դեղաչափն էլ ստացած լինեն։
«Այսօր Սպիտակ տան հայտարարած նոր մուտքի քաղաքականությունը ԱՄՆ ժամանող օտարերկրացիներից պահանջում է ցույց տալ COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստման սերտիֆիկատը։ Այն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 8-ին»,- ասել է Նեդ Փրայսը:
ԱՄՆ-ն գտել է կորոնավիրուսի համավարակի մեղավորին
Նշենք, որ ռուսական պատվաստանյութերից ոչ մեկը, ներառյալ ամենատարածված «Սպուտնիկ V»-ն, ԱՀԿ-ի կամ FDA-ի հավանությունն առայժմ չի ստացել:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала