Բժշկական դիմակով ու դանակով զինված կինը Արմավիրում դեղատներ է թալանել

© Sputnik / Asatur YesayantsԴեղատուն
Դեղատուն - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Դեղատուն
Բաժանորդագրվեք
Ոստիկաններն ու քննիչները անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկել խորհրդավոր կնոջն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Բժշկական դիմակով ու դանակով զինված կինը Արմավիր քաղաքում թալանել է «Ալֆա ֆարմ» դեղատները: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` հոկտեմբերի 14-ին` ժամը 18։00-ի սահմաններում, բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 31 հասցեում գործող «Ալֆա ֆարմ» դեղատուն և աշխատակցուհու՝ 22-ամյա Աշխեն Դ.-ին նկատմամբ կատարել ավազակային հարձակում։
Կինը սպառնացել է դանակով և Աշխեն Գ.-ից պահանջել, որ դրամարկղի մեջ եղած ողջ գումարը տա իրեն։
Դիմակավորված կինը դեղատնից հափշտակել է մոտ 159 հազար դրամ։
Դանակ - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Արթիկում ավազակային հարձակում են գործել բուժքույրերի վրա
Մինչ քննիչներն ու ոստիկաններն աշխատել են դեպքի վայրում, ժամը 20։00-ի սահմանում ահազանգ են ստացել 60-ամյա Մարինե Գ-ից։ Նա հայտնել է, որ դեմքը բժշկական դիմակով փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալֆա ֆարմ» դեղատուն, դանակի սպառնալիքի տակ դրամարկղից հափշտակել է 57 հազար դրամ և հեռացել։
Ոստիկանների ու քննիչների հերթապահ խումբը մեկնել է նշված վայր։
Դանակով և ձեռքերով հարվածել է վաճառողուհու գլխին. ավազակություն կատարողը հայտնաբերվել է
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ խորհրդավոր կնոջն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Торговый центр Ереван Мол - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Զինված հարձակում «Երևան մոլում». կողոպտիչը եղել է բժշկական դիմակով, գլխարկով և ակնոցով
Կապանում ոսկյա զարդերի խանութ են թալանել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала