https://arm.sputniknews.ru/20211015/eraskhum-hima-krakvocner-chkan-bnakichneric-meki-khvoti-dezn-e-ajrvum-gjughapet-34326401.html
Երասխում հիմա կրակոցներ չկան, բնակիչներից մեկի խոտի դեզն է այրվում. գյուղապետ
Երասխում հիմա կրակոցներ չկան, բնակիչներից մեկի խոտի դեզն է այրվում. գյուղապետ
Sputnik Արմենիա
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ Երասխում ինչ–որ բան է այրվում։ 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T16:27+0400
2021-10-15T16:27+0400
2021-10-15T16:31+0400
ադրբեջան
կրակոց
սահման
երասխ
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33577574_0:81:1600:981_1920x0_80_0_0_c3c1e3fa36ffdfd28627543626a37d7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Երասխ գյուղում կրակոցներ չկան, սակայն բնակիչներից մեկի խոտի դեզն այրվում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը։«Կրակոցներ չկան այս պահին, միայն բնակչի խոտի դեզն է այրվել։ Ներկայում հրշեջները մարում են այն։ Չգիտեմ` արդյոք կրակոցներից է այրվել, թե ոչ, փորձագետները կասեն»,- նշեց Օղիկյանը։Համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ հարցին, թե արդյոք այրվող շինություն կա Երասխում, գյուղապետը բացասական պատասխան տվեց։«Ես նման տեսանյութեր չեմ մեկնաբանում, այլ իմ աչքի տեսածն եմ ասում»,- ասաց Օղիկյանը։Նշենք, որ համացանցում տեղեկություն ու տեսանյութ կա, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել:Հիշեցնենք, որ ադրբեջանական կրակոցներից հոկտեմբերի 9-ին հայ զինծառայող էր վիրավորվել, նրան վիրահատել են: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում։Հայկական կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են կրակող ադրբեջանցուն. տեսանյութԱդրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Պարբերաբար կրակոցներ են հնչում Երասխի հատվածում։
https://arm.sputniknews.ru/20211015/adrbejany-npatak-uni-tshnshman-u-ahabekman-mijvocov-hasnel-arcakhi-hayatapmany-ah-agn-34327450.html
ադրբեջան
երասխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33577574_0:0:1423:1067_1920x0_80_0_0_53e35cc512aee55a99f6e4c61ab9e2e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ադրբեջան, կրակոց, սահման, երասխ, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ադրբեջան, կրակոց, սահման, երասխ, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Երասխում հիմա կրակոցներ չկան, բնակիչներից մեկի խոտի դեզն է այրվում. գյուղապետ
16:27 15.10.2021 (Թարմացված է: 16:31 15.10.2021) Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ Երասխում ինչ–որ բան է այրվում։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Երասխ գյուղում կրակոցներ չկան, սակայն բնակիչներից մեկի խոտի դեզն այրվում է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը։
«Կրակոցներ չկան այս պահին, միայն բնակչի խոտի դեզն է այրվել։ Ներկայում հրշեջները մարում են այն։ Չգիտեմ` արդյոք կրակոցներից է այրվել, թե ոչ, փորձագետները կասեն»,- նշեց Օղիկյանը։
15 հոկտեմբերի 2021, 16:00
Համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ հարցին, թե արդյոք այրվող շինություն կա Երասխում, գյուղապետը բացասական պատասխան տվեց։
«Ես նման տեսանյութեր չեմ մեկնաբանում, այլ իմ աչքի տեսածն եմ ասում»,- ասաց Օղիկյանը։
Նշենք, որ համացանցում տեղեկություն ու տեսանյութ կա, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կրակոցներից հոկտեմբերի 9-ին հայ զինծառայող էր վիրավորվել, նրան վիրահատել են: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Պարբերաբար կրակոցներ են հնչում Երասխի հատվածում։