00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանին և Բաքվին ձեռնտու չէ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ սրացումը. Վոյտոլովսկի

© Sputnik / Aram NersesyanՖյոդոր Վոյտոլովսկի
Ֆյոդոր Վոյտոլովսկի - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Ֆյոդոր Վոյտոլովսկի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն ուներ միջազգային-քաղաքական բոլոր հնարավորությունները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Անկարայի և Բաքվի վրա ավելի վաղ փուլում ճնշում գործադրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանին և Ադրբեջանին ձեռնտու չէ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումը։ Ցանկացած, անգամ աննշան սրացում կհանգեցնի նրան, որ այդ հակասությունը կանդրադառնա հայ-ադրբեջանական հակամարտության վրա։ Դրանում համոզված է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԳԱ պրոֆեսոր, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկին։
Պուտինը ռուս-թուրքական կենտրոնի առկայությունը ԼՂ–ում կայունության երաշխիք է համարում
Ելույթ ունենալով Երևանում «Հայաստան և Ռուսաստան. նոր ռազմավարության հրամայականը» աշխարհաքաղաքական նստաշրջանում, որը նվիրված է երկրի պետական անկախության 30-ամյակին, Վոյտոլովսկին նշել է, որ նման իրավիճակում միշտ կա մուրճի և զնդանի արանքում հայտնվելու վտանգ: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն առաջվա պես պատրաստ է հանդես գալ որպես ՀԱՊԿ գծով Հայաստանի անվտանգության երաշխավոր և շարունակել երկկողմ համագործակցությունը:
Անդրադառնալով 2020թ.-ի աշնանը ստեղծված իրավիճակին՝ Վոյտոլովսկին հիշեցրել է, որ Ռուսաստանը կարողացել է կանգնեցնել հակամարտությունը և պահպանել Ստեփանակերտը, Ղարաբաղի համար անվտանգության երաշխիքներ է ապահովել՝ տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելով: Ընդ որում, նա նշել է, որ խաղաղապահները ծանր վիճակում են գտնվում, քանի որ հակամարտության ցանկացած սրացում նրանց ուղղակի ներգրավվածությունը կպահանջի:
Военнослужащие на территории совместного российско-турецкого мониторингового центра в Агдаме - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Թուրքական ռազմաբազա Ադրբեջանո՞ւմ. ռուս փորձագետներն Անկարային սթափության կոչ են անում
«Այն հանգամանքներում, որոնցում մենք բոլորս հայտնվեցինք 2020 թ․-ի աշնանը, ՌԴ-ն արել է առավելագույնը»,-ասել է նա:
Քաղաքագետը կարծում է, որ դա առավելագույն էր, քանի որ Մոսկվայի հնարավորությունները սահմանափակված էին, այդ թվում՝ նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև նախորդ շրջանում փոխգործակցության ոչ բավարար մակարդակով:
Նրա կարծիքով՝ Արցախում պատերազմի արդյունքում առաջացած կոորդինատների համակարգը լրջորեն տարբերվում է ամբողջ հետխորհրդային շրջանից։ Փոխվել են հիմնական խնդիրները, իսկ հետխորհրդային տարածքում ստեղծված սառեցված հակամարտությունները կարող են նոր հնչեղություն և զարգացում ձեռք բերել։ Այս առումով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խիստ ոչ տիպիկ է եղել և վեկտորներ է տալիս՝ մտորելու և իրավիճակին համալիր հայացք գցելու համար։
Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Արցախյան պատերազմում աջակցելու համար
Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային տարածքի մյուս հակամարտություններից տարբերվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուղղակի առճակատման բացակայությամբ։ Դա պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։ Փորձագետի խոսքով՝ հակամարտության մեջ Թուրքիայի գործոնը ուժեղացել է վերջին իրադարձությունների ֆոնին։
2020թ.-ի պատերազմը Անկարային թույլ տվեց բավականին լուրջ դիրքեր և Ադրբեջանի վրա նոր ազդեցություն ձեռք բերել, չնայած այն բանին, որ Բաքվին այնքան էլ ձեռնտու չէ «մեծ եղբոր» առաջ քաշած մոդելը։ Բացի այդ, Թուրքիան մեծացրել է իր կապիտալիզացիան Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում, ցույց է տվել, որ պատրաստ է գործել վճռականորեն, աջակցել իր ռազմական ուժի կիրառմանը ոչ միայն Լիբիայում, Սիրիայում, այլև միջպետական մակարդակով համագործակցելով Ադրբեջանի հետ:
Здание Министерства иностранных дел Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2021
Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը․ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը
Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Անկարան ինքնուրույն չի գործել, քանի որ հետախուզական տեղեկատվության փոխանակման, իրազեկման համակարգը, որը գոյություն ունի Հյուսիսատլանտյան դաշինքում, նրան թույլ չէր տա ռազմական օգնություն և աջակցություն ցուցաբերել Բաքվին՝ առանց Վաշինգտոնի պատժամիջոցների տակ հայտնվելու:
«Շատերը պատրանքներ ունենք, թե ԱՄՆ-ն դժգոհ էր։ ԱՄՆ-ն ուներ միջազգային-քաղաքական բոլոր հնարավորությունները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Անկարայի և Բաքվի վրա ավելի վաղ փուլում ճնշում գործադրելու համար, սակայն դա չի արվել»,-ասաց Վոյտոլովսկին։
Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է. Պուտին
Բացի այդ, Թուրքիան ցույց տվեց, որ Ադրբեջանի հետ միասին կարող է գործել Հայաստանի դեմ և միջնորդավորված ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Քաղաքագետը համոզված է, որ Արցախում տեղի ունեցածը մասամբ Թուրքիայի պատասխան արձագանքն էր։ Անկարան ոչ միայն ցույց տվեց իր հնարավորությունները, ամրապնդեց ազդեցությունը, աջակցեց Բաքվին, այլև երևան հանեց Հայաստանի սահմանափակ հնարավորությունները և պատժեց Ռուսաստանին այն բանի համար, որ Սիրիայում ստիպված է զիջել ռուսական ճնշմանը։
Լրահոս
0