00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը «քաղաքական փոքր վահան» ու տարանցման հնարավորություն կստանա Հնդկաստանից. փորձագետ

© AP Photo / Ebrahim NorooziՉաբահար
Չաբահար - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Չաբահար
Բաժանորդագրվել
Հնդկաստանն ամեն կերպ ձգտում է Հայաստանին ներգրավել իրանական Չաբահար նավահանգստով անցնող «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում։ Նյու Դելիի մտադրությունները համընկնում են Թեհրանի ծրագրերի հետ։ Դրան են դրդում նաև Պակիստանի գործողությունները։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հնդկաստանը Հայաստանի հետ կապված իր ծրագրերի մասին առաջին անգամ բացահայտ հայտարարել էր դեռ 2021 թվականի մարտին։ Այն ժամանակ Իրանում Հնդկաստանի դեսպանը նշել էր, որ պատրաստվում են Հայաստանը ներառել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում, ինչին Երևանը դրական էր արձագանքել։ Մտադրություններն ամրագրվել էին հոկտեմբերի 13-ին Հայաստանի ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սուբրամանյամ Ջայշանկարի ճեպազրույցի ժամանակ:

Չաբահար

Չաբահարն աշխարհի տասը կարևորագույն նավահանգիստներից մեկն է, որի նշանակությունը կտրուկ աճեց, երբ ԱՄՆ–ն հայտարարեց, թե մտադիր է Ուզբեկստանի, Աֆղանստանի և Պակիստանի մասնակցությամբ տրանսպորտային նոր միջանցք ստեղծել, որը կշրջանցի Հնդկաստանն ու Իրանը ( Պակիստանի Գվադար նավահանգստում ներդրում է անում նաև Չինաստանը՝ այն համարելով Արևելյան, Կենտրոնական Ասիան ու Աֆղանստանը կապող միջանկյալ օղակ)։
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Ինչն է կապում Հայաստանին և միջուկային զենք ունեցող Հնդկաստանին. նոր խաղացող տարածաշրջանում
Հատկանշական փաստ` նավահանգիստը երկար տարիներ եղել է Իրանի այն կղզյակը, որը ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ չի ընկել։ Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ Վաշինգտոնը նավահանգստի միջոցով մատակարարումներ էր ապահովում Աֆղանստանի ուղղությամբ։ Այդ ամենը Ամերիկայի համար դարձավ Չինաստանի վրա ճնշում գործելու ևս մեկ լծակ։ Իսկ Հնդկաստանի իշխանության համար վերջնական խթան դարձավ, որ խոսքից անցնի գործի։ Նյու Դելիում հասկանում են, որ նավահանգիստը կօգնի խանգարել պակիստանյան երթուղուն, ինչպես նաև կթուլացնի Իսլամաբադի ազդեցությունն այդ գոտում: Բացի այդ, եթե Պակիստանը ճանապարհը փակի Հնդկաստանի համար, ապա Չաբահարը թույլ կտա դուրս գալ Աֆղանստանի շուկա ու իր համար շահավետ պայմաններով փոփոխել «Հյուսիս-հարավ»–ի տարանցիկ ուղիները:
Չաբահարը բոլոր անհրաժեշտ պայմաններն ունի միջազգային առևտրի համար։ Նավահանգիստն ունի տարեկան շուրջ 8,5 միլիոն տոննա բեռնափոխադրման հզորություն։ Հարմար է նաև ավելի քան 300 հազար տոննա կշռող նավերի համար։ Հնդկաստանը մտադիր է Իրանի միջոցով ու Հայաստանի մասնակցությամբ փոխել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) տրամաբանությունը։ Ըստ նախագծի՝ միջանցքը կարող է գործարկվել երեք ուղղություններից մեկով:
Տրանսկասպյան ճանապարհ, որն անցնում է Իրանի տարածքով և Կասպից ծովով դեպի Ռուսաստանի նավահանգիստներ (Աստրախան, Օլյա, Մախաչկալա)։
Սուբրամանյամ Ջայշանկարն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
«Հայաստան–Իրան–Հնդկաստան»–ն ընդդեմ «Պակիստան–Թուրքիա–Ադրբեջան»–ի. Հնդկաստանի ուղերձները
Արևելյան ճանապարհ, որը սկիզբ է առնում Իրանում և շարունակվում Թուրքմենստանում գտնվող «Թեջեն Սերախս» անցակետով, իսկ այնտեղից` Ուզբեկստան և Ղազախստան։
Երրորդ տարբերակ` Իրան-Ադրբեջան-Ռուսաստան` Աստարա-Ռեշտ-Կազվին տարանցիկ ճանապարհով:

Ի՞նչ կապ ունի Հայաստանը

Իսկ ի՞նչ կապ ունի Հայաստանն այս ամենի հետ։ Եթե Հայաստանը միանա «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին, բեռները Հնդկաստանից ու անգամ Չինաստանից կհասնեն Չաբահար նավահանգիստ, այնտեղից Իրանի տարածքով Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղային), այնուհետև Վրաստան ու արդեն կոնտեյներներով ռուսական Նովոռոսիյսկ նավահանգիստ կամ հունական նավահանգիստներ:
Սակայն նախագծի իրականացման համար Հայաստանը պետք է սեղմ ժամկետում ավարտի «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը և համապատասխան ենթակառուցվածք ստեղծի։
Главы МИД Армении и Индии Арарат Мирзоян и Субраманьям Джайшанкар на пресс-конференции (13 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Հնդկաստանը կարող է ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում. Միրզոյան
Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրանա–հնդկական առաջարկը չպետք է դիտարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում ու սպասել, որ ապրանքաշրջանառության աճ կլինի։
Այսօր Հայաստանը Հնդկաստանից ներկրում է սառեցված միս (այդ թվում՝ երշիկեղենի արտադրության համար), ծխախոտ (սիգարետի արտադրության համար, որը վերջին տարիներին Հայաստանում շատ է ընդլայնվել), դեղորայք, ալմաստ (ադամանդագործության համար), ոչ մեծ քանակությամբ մալուխ։ Հայաստանից Հնդկաստան արտահանումն այնքան էլ մեծ չէ (2-3 միլիոն դոլար), սակայն 2020 թվականին Հնդկաստան է արտահանվել մաքուր ոսկու կիսաֆաբրիկատի խոշոր խմբաքանակ (ավելի քան 70 միլիոն դոլարի), որը արտադրվում է Հայաստանում (Հնդկաստանը ոսկու և ոսկերչական զարդերի խոշորագույն գնորդն է աշխարհում):
2020 թվականի արդյունքներով՝ Հայաստանն ու Հնդկաստանը 160,74 մլն դոլարի առևտուր են արել, ինչը կազմում է Հնդկաստանի հետ ԵԱՏՄ երկրների ընդհանուր առևտրաշրջանառության 1.3%-ը։ Առյուծի բաժինը՝ 74,6% կամ 9,26 մլրդ ԱՄՆ դոլարը, բաժին է ընկնում Ռուսաստանին։

«Տրանսպորտային նախագծերին միանալը թույլ կտա, որ հայկական երթուղին այլընտրանք դառնա Հնդկաստանի ու Իրանի համար։ Զուտ քաղաքական առումով դա Երևանին մի փոքր վահան կտա ի դեմս Հնդկաստանի և նույնիսկ Չինաստանի (եթե վերջինս օգտվի այդ երթուղուց. խմբ.)», - ասաց Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով` դա կանդրադառնա Բաքվի դերի ու տարածաշրջանում նրա տարանցիկ գործառույթի վրա։ Իսկ ահա Հայաստանին թույլ կտա դառնալ տարանցիկ երկիր, ինչը ֆինանսներ կներգրավի։ Երևանը կաջակցի համաշխարհային տնտեսության զարգացմանը, ապրանքաշրջանառությանը. Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը գործողությունների որոշակի ազատություն և մատակարարման դիվերսիֆիկացման հնարավորություն կտա Հնդկաստանին, Չինաստանին և Իրանին:
Բացի այդ, երթուղուց կօգտվեն նաև վրացական փոխադրողները, Իրանը կկարողանա Ռուսաստանի ուղղությամբ մատակարարումները դիվերսիֆիկացնել։
Լրահոս
0