00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր է` հետ չգամ․․․ Նոր Խարբերդի մշակույթի տունն անվանակոչվեց Գրիգոր Դավթյանի պատվին

© Photo : provided by Grigor Davtyan's familyԳրիգոր Դավթյան
Գրիգոր Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Գրիգոր Դավթյան
Բաժանորդագրվել
Գրիգոր Դավթյանը արցախյան վերջին պատերազմի մասնակիցներից էր։ Հարազատներն անգամ չեն իմացել, որ նա մարտի դաշտում կռիվ է տալիս ու փրկում զինակից ընկերներին։ Կարծում էին, որ նա դեռ Սիսիանում է։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի մշակույթի տունն այսօր անվանակոչվեց 44-օրյա պատերազմում զոհված խարբերդցի Գրիգոր Դավթյանի պատվին։
© Photo : provided by Grigor Davtyan's familyՆոր Խարբերդի մշակույթի տունն անվանակոչվեց Գրիգոր Դավթյանի պատվին
Пригор Давтян - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Նոր Խարբերդի մշակույթի տունն անվանակոչվեց Գրիգոր Դավթյանի պատվին
Գրիգորի մահից մեկ տարի անց մշակույթի տան բակում տեղադրվեց պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-ցայտաղբյուր, որի բացմանն էին եկել զոհվածների բարեկամները, ընկերներն ու համագյուղացիները։
© Photo : provided by Grigor Davtyan's family44-օյա պատերազմում նահատակված նորխարբերդցիները
Пригор Давтян - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
44-օյա պատերազմում նահատակված նորխարբերդցիները
Գրիգորին ճանաչողները լավ գիտեն, որ հայրենասիրությունը նրա երակներով էր հոսում։
© Photo : provided by Grigor Davtyan's familyԶոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-ցայտաղբյուրը
Пригор Давтян - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-ցայտաղբյուրը
Ընդամենը 11 տարեկանում նա ինքնուրույն որոշել էր անդամագրվել Երկրապահ կամավորականների միության` Նոր Խարբերդում գործող «Պատանի երկրապահ» խմբակին։ 2019 թվականի հունվարի 18-ին զորակոչվեց բանակ։ Կարճ ժամանակ անց նա ստացավ սերժանտի կոչում ու պարգևատրվեց «Քաջարի մարտիկ» կրծքանշանով:
Գրիգորը ծառայությունը պետք է անցկացներ Սիսիանում, բայց սկսվեց պատերազմը։
Նա մի քանի անգամ է հարազատներին զանգել, այն էլ` մի քանի վայրկյանով։ Տնեցիներն անգամ չեն իմացել, որ Գրիգորը մարտի դաշտում կռիվ է տալիս ու փրկում զինակից ընկերներին։
«Ինձ չէր ասել, որ Սիսիանում չի։ Զանգում էր, ասում՝ 10 վայրկյանով եմ խոսելու, ժամանակ չունեմ։ Ամուսինս հեռախոսը փոխանցեց ինձ, ասեց մի երկու բառ էլ մամայի հետ խոսիր։ Ասեցի` մեռնեմ արևիդ, միայն մի բան եմ ուզում, որ ասես` դու քո տեղո՞ւմ ես։ Սիսիանի անունն էլ չտվեցի, որ չիմանան երեխուս տեղը։ Ասեց՝ հա, մամ ջան, չանհանգստանաք, ամեն ինչ լավ ա»,-պատմում է տղայի մայրը՝ Սուսաննա Դավթյանը։
© Photo : provided by Grigor Davtyan's familyԳրիգոր Դավթյանը մոր հետ
Военная фотография Григора Давтяна - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Գրիգոր Դավթյանը մոր հետ
Նրա խոսքով՝ այդ ժամանակ որդին արդեն ավելի քան 10 օր մարտեր էր մղում Վարանդայում։
Զինակից ընկերները պատմել են, որ կռվի ժամանակ Գրիգորը նույնիսկ իր «կասկայով» է ջուր հասցրել վիրավորներին։
«Թեժ մարտերից մեկի ժամանակ իրեն գցել է խրամատն ու ընկերներին ուրախ–ուրախ ասել, որ երկու գնդակից է պրծել․․․ Երանի երրորդից էլ պրծներ։ Երկու օր հեռախոսը լռեց, հետո իմացանք, որ տղես զոհվել է։ Հրամանատարը մեզ ասեց, որ 7-8 ժամ առանց հանգստի իմ տղեն կռիվ է տվել թշնամու դեմ և նրանց մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ պատճառել։ Ես հպարտ եմ, բայց երբեք չէի զգացել հպարտության դառնությունը։ Ճիշտ է, երկու աղջիկ ունեմ, ամուսնացած են, հարազատներս ինձ մենակ չեն թողնում, բայց տանս սյունը կոտրվեց։ Գրիգորի տեղը դատարկությամբ է լցվել»,- ասում է մայրը։
© Photo : provided by Grigor Davtyan's familyԳրիգոր Դավթյան
Военная фотография Григора Давтяна - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Գրիգոր Դավթյան
Տիկին Սուսաննան վստահ է, որ եթե անգամ որդին իր պարտքը տված լիներ հայրենիքին ու տուն վերադարձած լիներ, հենց լսեր` պատերազմ է, հաստատ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու կմեկներ առաջնագիծ, քանի որ էությամբ այդպիսին էր՝ հասնող, օգնող, ընկերասեր։
© Photo : provided by Grigor Davtyan's familyԳրիգոր Դավթյան
Военная фотография Григора Давтяна  - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Գրիգոր Դավթյան
Տղայի զինակից ընկերները պատմում են, որ Գրիգորը չի վախեցել ԱԹՍ-ների հարվածներից ու ամեն կերպ ընկերներին օգնության է հասել, պետք եղած ժամանակ միայնակ դիրք է պահել, մինչև ընկերներն օգնության հասնեն․․․
Թշնամուն արհամարհական ժպիտ թողեց․ Գևորգը հաղթել էր թշնամուն՝ պահել էր Շուշին
Գրիգորն ընկերուհի ուներ, ուզում էր բանակից հետո ամուսնանալ, բայց պատերազմի ընթացքում հասկացել է, որ գուցե չվերադառնա։
© Photo : provided by Grigor Davtyan's familyԳրիգոր Դավթյան
Военная фотография Григора Давтяна - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Գրիգոր Դավթյան
Մորաքրոջ՝ Գեղանուշ Ներսիսյանի խոսքով՝ Գրիգորը վերջին նամակն է գրել սիրած աղջկան, որից անհնար է չհուզվել։
«Հնարավոր է` ես չվերադառնամ, բայց հիշիր, որ ուզում եմ քեզ երջանիկ տեսնել»,- գրել է տղան։
«Ինքը սաղիս տուն բերեց, բայց հետ չեկավ»․ կապիտան Անվախ Աշոտին տանը դեռ սպասում են
Գրիգորը զոհվել է հոկտեմբերի 15-ին Վարանդայում։ Ընկերները կարողացել են թշնամու կրակի տակից հանել նրա մարմինն ու տալ ծնողներին։
© Photo : provided by Grigor Davtyan's familyԳրիգոր Դավթյան
Военная фотография Григора Давтяна - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Գրիգոր Դավթյան
Երբ գրպանի պարունակությունը տվել են ծնողներին, դրանց մեջ նաև երկտող է եղել։ Տղայի քույրը՝ Լուսինեն, պատմում է` երբ եղբայրն արձակուրդ է եկել, արդեն իմացել են, որ մյուս քույրը երեխա է ունենալու։ Ապագա մայրիկը եղբորը անակնկալ է արել, թղթի վրա գրել սպասված լուրն ու տվել նրան. «Ամենալավ քեռի։ Ախպերս, քեռի ես դառնալու»․․․
Գրիգորը մինչև վերջին շունչը սրբորեն պահել է այդ թուղթը։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Գրիգոր Դավթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց
Լրահոս
0