00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչն է կապում Հայաստանին և միջուկային զենք ունեցող Հնդկաստանին. նոր խաղացող տարածաշրջանում

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Բաժանորդագրվել
Հայաստանի և Հնդկաստանի գործընկերությունը հիմա միանգամայն կարող է հավասար և փոխշահավետ լինել: Կարևոր է հասցնել այդ գործընկերությունից առավելագույնը ստանալ, քանի դեռ շահերը համընկնում են։
30-ամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան։ Երևանի և Նյու Դելիի միջև շփումները նոր մակարդակի են բարձրանում։
Համաշխարհային գերտերությունը հասկացնում է, որ Հայաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր։ Ինչպե՞ս կանդրադառնա դա տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման վրա։
Հայաստանի նկատմամբ Հնդկաստանի հետաքրքրությունը միշտ էլ նկատելի է եղել։ Պատահական չէ, որ դեռևս 22 տարի առաջ Հնդկաստանն իր դեսպանատունն է բացել Երևանում, թեև Կիշան Դան Դեվալը համատեղության կարգով նաև Վրաստանի դեսպանն է։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Հնդկաստանը կողմնակից է ԼՂ հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում. Ջայշանկար
Մինչդեռ շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ ընդհանուր դեսպանի նստավայրի համար նախընտրությունը տալիս են Թբիլիսին։ Հնդկաստանն Ադրբեջանի հետ ևս ակտիվորեն զարգացնում էր հարաբերությունները։ Այդ համագործակցության գլխավոր շարժառիթը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքն էր, որը անցնում էր Կասպից ծովի արևմտյան ափով։ Բաքվում հույս ունեին, որ Հնդկաստանի համար տարանցիկ պետության կարգավիճակն Ադրբեջանին թույլ կտա Արցախի հարցում իր կողմը հակել գերտերությանը։ Բայց շուտով պարզ դարձավ, որ դրան ուղղված ջանքերը ոչ մի հեռանկար չունեն։
Եթե Արցախյան առաջին պատերազմից հետո, սկզբում Հնդկաստանն ընդգծված չեզոքություն էր ցուցաբերում, ապա 15 տարի առաջ իրեն թույլ տվեց անուղղակի աջակցություն ցուցաբերել Երևանի մոտեցումներին։ 2008թ.-ի մարտին Հնդկաստանն առաջին անգամ բացահայտորեն պաշտպանեց Հայաստանի դիրքորոշումը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում մերժելով Ադրբեջանի առաջարկած բանաձևը, որով ԼՂՀ-ն ճանաչվում էր հայերի կողմից օկուպացված տարածք (այն ժամանակ բանաձևին դեմ էր քվեարկել ընդամենը յոթ պետություն)։

Պաշտոնական Բաքուն խիստ ցավագին արձագանքեց դրան` Նյու Դելիի գործողությունները գնահատելով որպես «աջակցություն անջատողականությանը»։ Ադրբեջանի այն ժամանակվա արտգործնախարարը հայտարարեց, որ տեղի ունեցածը «ստվեր է գցում երկկողմ համագործակցության վրա»։ Էլմար Մամեդյարովը Հնդկաստանին մեղադրում էր «Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության նկատմամբ կողմնակալ, սխալ և անարդար վերաբերմունքի համար»:

Վերջին տարիներին Հնդկաստանի կողմից նկատելի առաջընթաց է կա նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Չնայած Նյու Դելին շարունակում է ձեռնպահ մնալ երիտթուրքերի գործողություններին իրավական գնահատական տալուց, բայց կարևոր է նկատել, որ հնդիկ դիվանագետներն այլևս չեն խուսափում պաշտոնական հայտարարություններում և փաստաթղթերում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության կիրառումից։
Այս տարի ապրիլի 24-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն առաջին անգամ օգտագործեց «ցեղասպանություն» իրավական եզրույթը դեսպան Կիշան Դանա Դեվալի՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցի վերաբերյալ իր հաղորդագրության մեջ։
44–օրյա պատերազմի օրերին Հնդկաստանը չեզոքության վերադարձավ, բայց միաժամանակ Հայաստանին անուղղակի տեղեկատվական աջակցություն ցուցաբերեց։ Հնդկական առաջատար WIN հեռուստաընկերությունն այն ժամանակ հարցազրույց վերցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և նախագահ Արմեն Սարգսյանից` միաժամանակ անուշադրության մատնելով Իլհամ Ալիևին, ինչը աննկատ չմնաց ադրբեջանցի դիվանագետների կողմից:
Հնդկաստանը կարող է ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում. Միրզոյան
Մամուլը ևս իրադարձություններն ավելի շատ լուսաբանում էր Հայաստանի դիրքերից։ Indian Express թերթը, օրինակ, հոդված էր հրապարակել այն մասին, թե ինչպես են Երևանում սովորող հնդիկ ուսանողներն օգնություն հավաքում հայ զինվորների համար։ Իսկ India Today պարբերականը գրել էր, որ եթե հայերին չհաջողվի կանգնեցնել Ղարաբաղ հասած թուրք վարձկաններին, վաղը նրանք կարող են զենքը ձեռքին հայտնվել Հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգներում։
Այն բանից հետո, երբ 2021–ի մայիսի 12–ին Ադրբեջանն իրեն բացահայտ ոտնձգություններ թույլ տվեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ՝ ներխուժելով Սյունիքի մարզի տարածք՝ Սև լիճ լճի շրջանում, պաշտոնական Նյու Դելիի մոտեցումներում վերջնական բեկում տեղի ունեցավ։
Մայիսի 19-ին Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես եկավ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող պաշտոնական հայտարարությամբ: Հնդկաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի գործողությունները «ներխուժում» անվանեց և կոչ արեց «անհապաղ դուրս բերել զորքերը և դադարեցնել հետագա սադրանքները»: Պաշտոնական Բաքուն արձագանքեց անմիջապես։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր. «Շատ տարօրինակ է, որ Հնդկաստանը, որը վերջին 30 տարվա ընթացքում կոչ չի արել դուրս բերել հայկական ուժերն Ադրբեջանի տարածքից, այժմ խոսում է զորքերի հետքաշման մասին»:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Ի՞նչ առաջարկ է արել Հնդկաստանի արտգործնախարարն Արարատ Միրզոյանին
Այսպիսով, դեռ գարնանը Հնդկաստանի կառավարությունը հստակ ազդանշան էր ուղարկել, որ մտադիր է աջակցել Հայաստանին՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրինական իրավունքի հարցում։ Դա նաև հայտարարություն էր, որը հաստատում է Հնդկաստանի մտադրությունը՝ անմիջական մասնակցություն ունենալ Հարավային Կովկասի գործընթացներին։ Երևանում ողջունեցին այդ հայտարարությունը, իսկ ահա Բաքվում այն անհանգստություն առաջացրեց։ Ադրբեջանը, որն այժմ գլխավորում է Չմիացած երկրների շարժման կազմակերպությունը, Հնդկաստանին մեղադրեց «Չմիացած երկրների շարժման միասնությանը վնաս հասցնելու փորձի» համար:
Արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի այցը Հայաստան նոր հեռանկարներ է բացել երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Երևանում վերջնականապես հաստատեց Կովկասում ինքնուրույն դերակատարում ունենալու Նյու Դելիի վճռականությունը: Այսպիսով, տարածաշրջանում նոր, ուժեղ խաղացող է ի հայտ գալիս, որի ազդեցությունը կարող է փոխել տեղի ունեցող գործընթացների միտումները։
Հնդկաստանին անհանգստացրել է Հվ. Կովկասում Թուրքիայի ջանքերով Պակիստանի հայտնվելը
Այդ գործընթացների նկատմամբ Հնդկաստանի շահերը մի քանի գործոններով են պայմանավորված։ Դրանցից առաջինը Թուրքիայի աճող ազդեցության չեզոքացումն է. այդ երկիրն իրեն թույլ է տալիս բացահայտ աջակցություն ցուցաբերել Հնդկաստանի մասնատմանը ձգտող անջատողական շարժումներին։

Մյուս կարևոր գործոնը Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունն է Պակիստանի հետ, որի հետ Հնդկաստանը հակամարտում է անկախությունից ի վեր։ Գաղտնիք չէ, որ «իմ թշնամու բարեկամն իմ թշնամին է» սկզբունքը երբեմն արդիական է նաև դիվանագիտության մեջ։ Պակիստանը, ինչպես հայտնի է, աշխարհում միակ երկիրն է, որը հրաժարվում է ճանաչել Հայաստանի պետականությունը։ Իսկ դա կարող է նշանակել, որ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքն այստեղ նույնպես արդիական է։

Բայց, թերեւս, հիմնական փաստարկը հօգուտ տարածաշրջանում Հնդկաստանի քաղաքական ներկայության, Մետաքսի ճանապարհի լոգիստիկ երթուղիները դիվեսիֆիկացնելու Նյու Դելիի ձգտումն է։ Եթե մինչև վերջերս Հնդկաստանը պատրաստ էր բավարարվել Ադրբեջանի տարածքով անցնող մայրուղիով, ապա նոր իրողություններում հայկական տարանցումը հնդկական կողմին ավելի հեռանկարային և քաղաքական տեսանկյունից շահեկան է թվում։
Հնդկաստանը «Պարսից ծոց-Սև ծով» հաղորդակցական նախագծի, որում ՀՀ Սյունիքի մարզը շղթայի ռազմավարական կարևորության օղակ է, նախաձեռնողներից մեկն է։ Այդ պատճառով պաշտոնական Բաքվի՝ Սյունիքի միջով Ադրբեջանը Թուրքիային կապող սուվերեն միջանցք «ճղելու» ձգտումը Հնդկաստանի ծրագրերում ոչ մի կերպ չի տեղավորվում։ Այդ հարցում Նյու Դելիի շահերը լիարժեք համընկնում են Երևանի ու Թեհրանի շահերի հետ։ Իսկ Հնդկաստանի և Իրանի նման տերությունների համատեղ, համաձայնեցված գործողությունները կարող են սարեր շուռ տալ։
Ի՞նչ կարող է դրա փոխարեն մեզնից սպասել Հնդկաստանը։ Ըստ էության, եթե մեզ հաջողվի հաջողությամբ հակազդել Սյունիքում Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությանը, Նյու Դելիում արդեն իսկ գոհ կլինեն։ Սակայն, բացի դրանից, Հայաստանը կարող է Հնդկաստանի դաշնակիցը լինել նաև այնպիսի հարցերում, ինչպիսիք են Քաշմիրի անջատողականության դեմ պայքարը։ Երևանը միջազգային բոլոր հարթակներում մշտապես հետևողականորեն աջակցել է Հնդկաստանին Քաշմիրի հարցում։
Պատմական կապ եմ տեսնում իմ հայրենիքի հետ. Հնդկաստանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Երևանի դերը կարող է նկատելի լինել նաև Միավորված ազգերի կազմակերպության առաջիկա վերակազմակերպման ընթացքում։ Հնդկաստանն իրավամբ հավակնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակին։ Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցում է նրա այդ ձգտմանը։
Իսկ նման հարցերում յուրաքանչյուր ձայնը կարող է որոշիչ լինել։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ փոքր Հայաստանի և միջուկային զենք ունեցող, բնակչության թվով աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող մեծ Հնդկաստանիգործընկերությունը միանգամայն կարող է հավասար և փոխշահավետ լինել: Կարևոր է հասցնել այդ գործընկերությունից առավելագույնը ստանալ, քանի դեռ շահերը համընկնում են։
Լրահոս
0