00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինժեներական քաղաք և ոչ միայն․ի՞նչ է փնտրում ռուսական բիզնես-առաքելությունը Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsԱննա Դոնչենկո
Աննա Դոնչենկո - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Աննա Դոնչենկո
Բաժանորդագրվել
Հայաստան են ժամանում տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 30 ընկերությունների ներկայացուցիչներ։ Նրանք պատրաստ են ոչ միայն իրենց ապրանքներն ու ծառայությունները առաջարկել, այլև համատեղ նախագծեր քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ռուսականբիզնես-առաքելությունը պատրաստվում է Հայաստանում այցելել «Ինժեներական քաղաք» և մի շարք արտադրական ձեռնարկություններ։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
Նա հիշեցրել է, որ 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` երկու երկրների ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 12 տոկոսով և գերազանցել մեկուկես միլիարդ դոլարը:
«Թվերն ինքնին խոսուն են, և ես սպասում եմ, որ ռուսական բիզնես-առաքելությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ կստեղծի մեր կապերի զարգացման համար»,-ասել է նա։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
ՌԴ ընկերությունները պատրաստ են դիտարկել ՀՀ-ի ներկայացրած բիզնես նախագծերը. ՌԴ փոխվարչապետ
Հոկտեմբերի 18-20-ը Հայաստան ժամանող ռուսական գործարար առաքելության կազմում կընդգրկվեն շուրջ 30 ընկերություններ տարբեր ոլորտներից (ագրոարդյունաբերական համալիր, մեքենաշինություն, դեղագործություն, բժշկություն և այլն) և ՌԴ տարբեր տարածաշրջաններից:

«Հայկական շուկան ավանդաբար գրավիչ է Ռուսաստանի համար, և դա երևում է ոչ միայն ընկերությունների թվից, այլև աշխատանքային ծրագրից։ Մենք չենք սահմանափակվելու միայն ընկերությունների ներկայացմամբ, այլ անցկացնելու ենք կլոր սեղաններ հայկական բիզնեսի ներկայացուցիչների հետ և ուղևորություններ դեպի ձեռնարկություններ, այդ թվում՝ մարզերում»,-նշել է Դոնչենկոն։

Նա ընդգծել է, որ արտադրություններ այցելելը շատ կարևոր է, քանի որ ռուսական բիզնեսի գլխավոր նպատակներից մեկը ոչ միայն իր ապրանքներն ու ծառայությունները ներկայացնելն է, այլև հայ գործընկերների հետ արդյունաբերական համագործակցության հնարավորությունները քննարկելը: Մասնավորապես, ռուս գործարարները կայցելեն սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, ինչպես նաև «Ինժեներական քաղաք», որտեղ կենտրոնացած են թե՛ ՏՏ, թե՛ էլեկտրոնիկայի ձեռնարկությունները (այսինքն՝ և «սոֆթը», և «հարդը»):
Ինժեներական քաղաքում և այլ ձեռնարկություններում կարող են ծնվել նաև կրթական նոր նախագծեր, քանի որ ռուսական պատվիրակության կազմում կլինեն ոչ միայն արտադրական ձեռնարկություններ, այլև այդ ոլորտի ներկայացուցիչներ:
Վառելիքի 60 մլն դոլարանոց գործարքով ՀՀ բիզնես սուբյեկտները դուրս կմղվեն շուկայից. Դավթյան
Ռուսական որոշ ընկերությունների ներկայացուցիչներ արդեն ժամանել են Հայաստան՝ մասնակցելու «ԱրմՊրոդէքսպո» ցուցահանդեսին, որն անցկացվում է այս օրերին։ Մասնավորապես, առանձին տաղավարով այնտեղ ներկայացված են արտադրողներ Ստավրոպոլից։
Բիզնես-առաքելությունը նվիրված է ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին (հոկտեմբերի 18-20), որի շրջանակներում մասնավոր հատվածը կկարողանա կազմակերպչական հարցեր քննարկել իշխանության ներկայացուցիչների հետ:
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական տնտեսական կապերը
Այժմ Հայաստանի հետ առևտրային կապեր է պահպանում Ռուսաստանի շուրջ 70 տարածաշրջան, որոնցից մոտ 40-ը Հայաստանի հետ համագործակցության համաձայնագրեր ունեն՝ հանրապետության կամ առանձին մարզերի մակարդակով։
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսական բիզնես-առաքելությունը կազմակերպել են ՌԴ առևտրային ներկայացուցչությունը, ռուսական փորձագիտական կենտրոնը, ինչպես նաև Enterprise Armenia ներդրումների ներգրավման հիմնադրամը:
Լրահոս
0