Իրանի ԱԳՆ պատասխանել է Ալիևին. թմրաշրջանառության մասին նրա հայտարարությունը կեղծ է

© Photo : official site of the MoFA of IranОфициальный представитель министерства иностранных дел Ирана Саид Хатибзаде
Официальный представитель министерства иностранных дел Ирана Саид Хатибзаде - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Բաժանորդագրվեք
Պաշտոնական Թեհրանը խոստացել է համարժեք պատասխան տալ Բաքվի մեղադրանքներին։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարը շինծու և կեղծ է անվանել Հայաստանի և Իրանի մասնակցությամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքները, հայտնում է IRNA գործակալությունը:
Պատասխանելով Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն նշել է, որ այդ արտահայտությունները ծառայում են «միայն սիոնիստական ռեժիմի» շահերին և դեմ են Թեհրանի ու Բաքվի միջև «եղբայրական հարաբերություններին»:
Իրանի գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող իրանցիներին
«Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջատար դեր է խաղում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Մենք ունեցել ենք հազարավոր նահատակներ և վիրավորներ, որոնք վերջին չորս տասնամյակների ընթացքում իրենց նվիրել են այդ վատ երևույթի դեմ պայքարին»,- նշել է Խաթիբզադեն։
Նրա խոսքով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում բազմաթիվ մարդկային զոհերը այդ ուղղությամբ Իրանի շարունակական անձնուրաց ջանքերի միայն մի փոքր մասն են։ Այդ փաստը բազմիցս հաստատվել է միջազգային համապատասխան մարմինների կողմից։
Սուբրամանյամ Ջայշանկարն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
«Հայաստան–Իրան–Հնդկաստան»–ն ընդդեմ «Պակիստան–Թուրքիա–Ադրբեջան»–ի. Հնդկաստանի ուղերձները
«Ցավոք, տպավորություն է ստեղծվում, որ չնայած տարբեր շփումների ընթացքում Բաքվից ստացվող մասնավոր և դրական հաղորդագրություններին, այնտեղ միտումնավոր անհիմն հայտարարություններ են արվում ԶԼՄ-ներում, որոնց մենք, անկասկած պատասխան կտանք»,- ընդգծել է Խաթիբզադեն:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով ԱՊՀ-ի առցանց գագաթնաժողովում, ասել էր, որ 30 տարի շարունակ Հայաստանն Իրանի հետ օգտագործել է Լեռնային Ղարաբաղի տարածքները դեպի Եվրոպա թմրանյութերի շրջանառությունը կազմակերպելու համար: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանն ու Իրանը համատեղ պայքարում են թմրանյութերի միջազգային շրջանառության դեմ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала