ՄԱԿ-ում խոստացել են Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի մասով որոշում կայացնել հնարավորինս արագ

© AFP / FABRICE COFFRINIՄԱԿ
ՄԱԿ - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Բաժանորդագրվեք
Դատական նիստի առաջին օրը Հայաստանը խնդրել է ժամանակավոր ապահովող միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի միջազգային դատարանում խոստացել են սեղմ ժամկետում որոշում կայացնել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ:
«Որոշումը կընդունվի հնարավորինս արագ»,- լսումների ավարտին ասել է դատավորը: Նա պարզաբանել է, որ հստակ ամսաթիվը երկու կողմին կհայտնեն ավելի ուշ։
Ավելի վաղ Երևանը խնդրել էր դատարանին Բաքվի դեմ ժամանակավոր ապահովող միջոցներ կիրառել։ Ադրբեջանն, իր հերթին, ավարտելով բաց լսումների երկրորդ օրը, կոչ է արել մերժել Հայաստանի խնդրանքը միջոցների վերաբերյալ:
Ղազարյան. Դրական հետևանք կա, Բաքվում չարաբաստիկ ռազմավարի պուրակի մի մասն արդեն փակվել է - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
ՌԱԴԻՈ
Գերիների վերադարձը կարող է արագանալ. Ղազարյանը` ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման մասին
Հիշեցնենք` հոկտեմբերի 14-ին դատարանում սկսվել են ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի խախտումների փաստի վերաբերյալ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով հարուցված գործի լսումները:
Իր հայցում Հայաստանը մատնանշում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները՝ նշելով ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի մի քանի հոդվածներ, որոնք Ադրբեջանն արհամարհել է (4-րդ հոդվածի 3-րդ կետ, 7-րդ հոդված, որոնք վերաբերում են ռասիզմը թույլ չտալու մասին պետական իշխանության մարմինների պարտավորություններին):
ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղը պարբերաբար ենթարկվում է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության՝ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ: - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Ադրբեջանցիների կրակոցների հետևանքով Երասխում հրդեհ է բռնկվել. ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության բացահայտ և անպատիժ հռետորաբանություն են արձանագրել նաև պրոֆիլային միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն (CERD), Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային բանաձևի խորհրդատվական կոմիտեն և մի շարք այլ կառույցներ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала