Միջադեպ «Սևան» ֆուտբոլային ակումբի և մրցավարների միջև․ հարուցվել է կարգապահական վարույթ

© Sputnik / Andranik GhazaryanԴրվագ «Սևան»–«Նոա» հանդիպումից
Դրվագ «Սևան»–«Նոա» հանդիպումից - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Բաժանորդագրվեք
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է, որ ամեն ինչ անելու է միջադեպը պարզելու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա»-«Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

«ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները»,- նշում են ՀՖՖ-ից։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից նաև հայտնում են, որ իրենք հետամուտ են լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնությունը կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Նշենք, որ «Նոա»-«Սևան» խաղը կայացել է այսօր` հոկտեմբերի 15–ին, և ավարտվել 2։1 հաշվով` հօգուտ «Նոայի»։
Խաղալով սեփական հարկի տակ` «Նոա»-ն տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակն այս առաջնությունում։
Матч между ФК Урарту и Марибор  - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Հրաժեշտ Եվրոպային. «Ուրարտուն» և «Նոան» կորցրին վերջին շանսը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала