00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր կյանք՝ անմահի համար․ հայ դեռահասները կարող են մասնակցել «Teen Art Awards» մրցույթին

© Sputnik / Andranik GhazaryanԴեռահասներ
Դեռահասներ - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Դեռահասներ
Բաժանորդագրվել
«Նոր կյանք՝ անմահի համար. դասական արվեստը ժամանակակից աշխարհում» խորագրով հեղինակավոր մրցանակին կարելի է հայտեր ուղարկել մինչև դեկտեմբերի 1-ը:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Teen art awards»-ը ժամանակակից արվեստի մրցանակաբաշխություն է 14-17 տարեկան դեռահասների համար, որը հիմնադրվել է Ռուսաստանում։ Բացի ռուս դեռահասներից, մրցույթին կարող են մասնակցել նաև Հայաստանի պատանի արվեստագետները: Մրցանակի հիմնադիրն է «Art.Coordinate» ժամանակակից արվեստի աջակցության և զարգացման հիմնադրամը։
Արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն, «Teen Art Awards»-ի ժյուրիի անդամ, արվեստաբան Ելիզավետա Շիրինյանը Sputnik Արմենիային պատմեց, որ այս տարի օգոստոսին Հայաստան էր այցելել «Art Coordinate» հիմնադրամի նախագահ Դարյա Կալինինան։

«Նա հիացած էր Հայաստանով և սիրահարվել էր մեր մշակույթին։ Դրանից հետո Դարյա Կալինինան ցանկություն հայտնեց անպայման մրցույթում տեսնել հայ պատանիների աշխատանքները»,-ասաց Ելիզավետան։

Հայտեր կարելի է ուղարկել մինչև 2021 թ․-ի դեկտեմբերի 1–ը: Մրցույթն առնչվում է արվեստի տարբեր ճյուղերի՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, թվային արվեստ, վիդեոարտ, պերֆորմանս:
Մրցանակաբաշխության կայքում նշվում է, որ «Тeen Аrt Аwards» ոչ միայն մրցույթ է, որն ուղղված է վառ և երիտասարդ արվեստագետների ընտրությանը, այլև հարթակ, որը արտ-համայնքի աջակցության և օգնության շնորհիվ նպաստում է ինքնատիպ, հավակնոտ, պայծառ, ստեղծագործական պատանիների մասնագիտական աճին և զարգացմանը:
Премьера документального фильма Карлен Нуриджанян в кинотеатре Москва (13 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
«Նրա գործերը գանձեր են». Երևանում կայացավ «Կառլեն Նուրիջանյան» ֆիլմի պրեմիերան
Մրցույթի մասնակիցները կկարողանան բացեիբաց կարծիք հայտնել ժամանակակից արվեստի լեզվով, ինչպես նաև շահել արժեքավոր մրցանակներ․ դրամաշնորհ՝ ժամանակակից արվեստի կրթական ծրագրերում սովորելու համար, մրցանակներ մրցանակաբաշխության գործընկեր LG միջազգային ընկերությունից, արվեստի մասին գրքեր, պրոֆեսիոնալ գեղանկարչական գործիքների հավաքածուներ։

Մրցանակի դափնեկիրները կմասնակցեն Պետերբուրգի պատկերասրահներից մեկում կայանալիք ցուցահանդեսին, որի շրջանակում կլինի աշխատանք համադրողի հետ, լուսաբանում հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներում, դափնեկրի աշխատանքի հրապարակում կատալոգում՝ աշխատանքի մասին պրոֆեսիոնալ արվեստագիտական հոդվածով:

Բացի այդ, դեռահասները անձնական ուսուցիչների՝ Ռուսաստանի և մերձավոր արտերկրի հաջողակ նկարիչների հետ աշխատելու արժեքավոր փորձ կստանան:
Մասնակցելու համար անհրաժեշտ է ընտրել առաջարկվող անվանակարգերից մեկը կամ մի քանիսը, կատարել առաջարկվող թեմայով աշխատանքը, լրացնել հայտը https://teenartawards.com/#about կայքում և ներկայացնել ձեր աշխատանքը՝ դրա լուսանկարը, տեսագրությունն ու նկարագրությունը։
Լրահոս
0