Օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին կարող են պատմել աչքերը

© Sputnik / Евгений Биятов / Անցնել ֆոտոբանկԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Բաժանորդագրվեք
Վիտամին D-ի ցածր մակարդակը բերում է արցունքահեղուկի արտադրության նվազեցմանը։ Բժշկության մեջ այդ երևույթն անվանում են չոր աչքի համախտանիշ։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Վիտամին D-ի և չոր աչքի համախտանիշը փոխկապակցված են։ Այս մասին գրում է PubMed.gov-ը։
Վիտամին D-ի դեֆիցիտն աշխարհում խիստ տարածված երևույթ է։ Հայտնաբերվել է, որ արյան շիճուկում վիտամին D-ի մակարդակը չոր աչքի համախտանիշով բուժառուների մոտ նորմայից զգալիորեն ցածր է։
Վիտամին D–ի մասին

D վիտամինը մարդու օրգանիզմի անփոխարինելի մասն է կազմում։ Օրական անհրաժեշտ չափաբաժինը (RDA) 1 - 70 տարեկանում (ներառյալ հղիները և կերակրող մայրերը) կազմում է 15 մկգ կամ 600 ՄՄ խոլեկալցիֆերոլ։

D վիտամինի պակասի դեպքում օրգանիզմը վատ է յուրացնում սննդի մեջ պարունակվող կալցիումը և ֆոսֆորը, որի հետևանքով ոսկորները փափկում են և սկսում են ծռվել. երեխաների մոտ առաջանում է ռախիտ, իսկ մեծահասակների, հատկապես կանաց մոտ՝ ոսկրակակղանք ավելացնելով օստեոպորոզի ռիսկերը։

Վիտամին D-ի սննդային աղբյուր են բուսական. առվույտը, եղինջը, մաղադանոսը, սունկը, արևածաղիկը, եգիպտացորենը, որոշ ջրիմուռներ։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
Այսպիսով, գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ մարդու աչքերի առողջությունը կախված է նաև սննդից և վիտամին D-ի չափաբաժնային օգտագործումից։
Վիտամին D-ն կանխարգելիչ ազդեցություն ունի տարիքային հիվանդությունների վրա և ապահովում է աչքի նյութի բջջային հաղորդակցությունը։ Դրա ցածր մակարդակը հանգեցնում է արցունքահեղուկի արտադրության նվազմանը, ինչի պատճառով առաջանում է այրոց, ծակծկելու զգացողություն, աչքերը դառնում են կարմիր և լույսի նկատմամբ զգայուն:
Грипп, простуда - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Բժիշկը պատմել է` ինչից է արագանում կամ դանդաղում առողջացումը սուր շնչառական վարակի ժամանակ
Այս ամենը չոր աչքի համախտանիշն է, որի դեպքում աչքերում բավականաչափ արցունք չի արտադրվում կամ դրանք շատ արագ են գոլորշիանում։
Բժիշկը բացատրել է, թե ինչպես պետք է «առողջ միս» պատրաստել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала