Փարիզի կենտրոնում գտնվող Սենայի առափնյա հատվածն անվանակոչվել է Հայաստանի զբոսավայր

© Sputnik / Sara GalstyanՓարիզ
Փարիզ - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Փարիզ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի պատվին անվանվել է Ալմայի կամրջի ու Հաշմանդամների կամրջի միջև ընկած հատվածը, որտեղ 2004-ին դրվել է Կոմիտասի արձանը, իսկ 2009-ին բացվել է Երևանի այգին:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Փարիզի կենտրոնում գտնվող Սենայի առափնյա հատվածն անվանակոչվել է Հայաստանի զբոսավայր (Esplanade d "Arménie")։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ այս որոշումը կայացրել Փարիզի քաղաքային խորհուրդը:
Զբոսավայրը (լայն առափնյա հատված) ձգվում է Ալմա կամրջի ու Հաշմանդամների կամրջի (Ելիսեյան դաշտերի մոտ) արանքում։
На площади Одеон в Латинском квартале Парижа открыт бюст великого шансонье Шарля Азнавура - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2021
Փարիզում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին. լուսանկարներ
«Հայաստանի զբոսավայր» հասցեում Փարիզի պաշտոնական հասցեական ռեգիստրում ընդգրկված են 2004 թվականին բացված Կոմիտասի արձանն ու 2009 թվականին հիմնադրված Երևանի այգին:
«Փարիզի քաղաքային խորհուրդը հերթական անգամ հաստատեց Ֆրանսիայի և Հայաստանի անխախտ բարեկամությունը։ Շնորհակալություն ենք հայտնում Փարիզի քաղաքային խորհրդին՝ քաղաքապետ Աննա Իդալգոյի գլխավորությամբ, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչեին, որը որոշման նախագծի հեղինակն է»,-նշված է դեսպանատան հայտարարության մեջ:
Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Անն Իդալգո
Խորհրդի նիստին հրավիրված էր նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, որը շնորհակալական հրապարակում է արել Twitter-ում։
Լրահոս
0