https://armeniasputnik.am/20211015/pashinjany-pataskhanec-alievi-meghadranqnerin-paterazmic-het-tmrashrjanarutjunn-avelacel-e-34319203.html
Փաշինյանը պատասխանեց Ալիևի մեղադրանքներին. պատերազմից հետո թմրաշրջանառությունն ավելացել է
Փաշինյանը պատասխանեց Ալիևի մեղադրանքներին. պատերազմից հետո թմրաշրջանառությունն ավելացել է
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության փորձերի թիվն ավելացել է ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ Հայաստանում: 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T13:39+0400
2021-10-15T13:39+0400
2021-10-15T13:48+0400
հայաստան–իրան գործակցություն
նիկոլ փաշինյան
ադրբեջան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
թմրանյութ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/07/24377959_0:151:1600:1051_1920x0_80_0_0_b5a664e7cf4cc2f718dbfebfdb23fdd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Իրանը համատեղ պայքարում են թմրանյութերի միջազգային թրաֆիքինգի դեմ: Այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հակադարձելով մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած մեղադրանքներին, թե Հայաստանն ու Իրանը թմրանյութերի համատեղ ապօրինի շրջանառություն են իրականացնում։ Երևանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Բաքվին. Փաշինյան«Մենք շատ սերտորեն աշխատում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և արդյունավետորեն պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Մենք կարող ենք նաև թվեր ներկայացնել թմրանյութերի փոխադրման փորձերի կանխման ու առգրավված թմրանյութերի ծավալների մասին, որոնք պատերազմից հետո 3-4 անգամ ավելացել են»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի ու Իրանի իրավապահները արդյունավետ պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։ Իլհամ Ալիևը խորհրդի նիստում իր ելույթում հայտարարել էր, որ 30 տարի շարունակ Իրանն ու Հայաստանը ԼՂ տարածքն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութերի ապօրինի արտահանման համար: Ըստ նրա, պատերազմից հետո Իրանի հետ սահմանին թմրանյութեր փոխադրելու փորձերի բացահայտված դեպքերի թիվը կրկնապատկվել է:
https://armeniasputnik.am/20211015/patrast-enq-sksel-sahmanazatumy-pashinjann-asac-inchn-e-khangarum-gvortsyntacin-34318701.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/07/24377959_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c1de4ca8bf0094f06c2dcbbc72782d98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, նիկոլ փաշինյան, ադրբեջան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), թմրանյութ
հայաստան–իրան գործակցություն, նիկոլ փաշինյան, ադրբեջան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), թմրանյութ
Փաշինյանը պատասխանեց Ալիևի մեղադրանքներին. պատերազմից հետո թմրաշրջանառությունն ավելացել է
13:39 15.10.2021 (Թարմացված է: 13:48 15.10.2021) Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության փորձերի թիվն ավելացել է ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ Հայաստանում:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Իրանը համատեղ պայքարում են թմրանյութերի միջազգային թրաֆիքինգի դեմ: Այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հակադարձելով մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած մեղադրանքներին, թե Հայաստանն ու Իրանը թմրանյութերի համատեղ ապօրինի շրջանառություն են իրականացնում։
«Մենք շատ սերտորեն աշխատում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և արդյունավետորեն պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Մենք կարող ենք նաև թվեր ներկայացնել թմրանյութերի փոխադրման փորձերի կանխման ու առգրավված թմրանյութերի ծավալների մասին, որոնք պատերազմից հետո 3-4 անգամ ավելացել են»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի ու Իրանի իրավապահները արդյունավետ պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։

15 հոկտեմբերի 2021, 13:28
Իլհամ Ալիևը խորհրդի նիստում իր ելույթում հայտարարել էր, որ 30 տարի շարունակ Իրանն ու Հայաստանը ԼՂ տարածքն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութերի ապօրինի արտահանման համար: Ըստ նրա, պատերազմից հետո Իրանի հետ սահմանին թմրանյութեր փոխադրելու փորձերի բացահայտված դեպքերի թիվը կրկնապատկվել է: