ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված ավտոմեքենայի լուսանկարները

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՊԲ–ի հրապարակած լուսանկարներում հստակ երևում են կրակոցների հետքերը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված սանիտարական ավտոմեքենայի լուսանկարները։

Ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված ավտոմեքենան

Ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված ավտոմեքենան - Sputnik Արմենիա
1/3

Ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված ավտոմեքենան

Ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված ավտոմեքենան

Ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված ավտոմեքենան - Sputnik Արմենիա
2/3

Ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված ավտոմեքենան

Ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված ավտոմեքենան

Ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված ավտոմեքենան - Sputnik Արմենիա
3/3

Ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված ավտոմեքենան

ՊԲ–ն քիչ առաջ հայտնեց, որ հոկտեմբերի 15-ին` ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Ըստ հաղորդագրության` հայկական կողմից տուժածներ չկան։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14–ի երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։
Լրահոս
0