ՌԴ–ում ուզում են ավտոմատ ձևով քաղաքացիություն տալ խառն ամուսնություններից ծնված երեխաներին

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՌուսական անձնագիր
Ռուսական անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ներկայում որպեսզի խառն ամուսնություններից ծնված երեխաները կարողանան ռուսական անձնագիր ստանալ, ծնողները կամ հենց իրենք մի շարք իրավական ընթացակարգեր են անցնում։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի փոխնախագահ Աննա Կուզնեցովան ճիշտ նախաձեռնություն է անվանել խառը ամուսնություններից ծնված երեխաներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գաղափարը:
«Նախաձեռնությունը միանգամայն ճիշտ է և հստակ։ Մենք սատարում ենք այդ որոշումը։ Պետք է ուշադիր մշակել այդ առաջարկը և իրագործել»,- Կուզնեցովայի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով արտասահմանում բնակվող ռուս հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում, հայտարարել էր, որ երեխաները, որոնք ծնվել են խառն ամուսնություններում, պետք է ավտոմատ կերպով ստանան ռուսական քաղաքացիություն՝ անկախ ծննդավայրից:
«Բազմազգ Ռուսաստան» փառատոն - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
«Ձեզ վրա կարելի է հույս դնել». ինչպես են տարբեր ժողովուրդներ գոյակցում Ռուսաստանում
Ըստ Կուզնեցովայի` խառն ամուսնություններից ծնված երեխաներին ավտոմատ քաղաքացիություն տալ, անկախ նրանից, թե որտեղ են նրանք ծնվել, կարող է լուծել այդ ընտանիքների բազմաթիվ խնդիրներ: Նա կարծում է, որ ապագայում երեխան, ունենալով երկու քաղաքացիություն, կարող է ինքը որոշել, թե որ երկրի քաղաքացի է նա ցանկանում է լինել։
Ի դեմս Հայաստանի` Ռուսաստանին դաշնակից է հարկավոր․ ռուս քաղաքագետը բացատրել է` ինչու
Լրահոս
0