00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարուժան Օլքինյան և Վասակ Դարբինյան. Փաշինյանը նշանակումներ է արել

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 12-ին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղերի համար անցկացված մրցույթում Վասակ Դարբինյանն ստացել էր հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմ ձայները, Վարուժան Օլքինյանը` 4։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` վաստակավոր լրագրող, հեռուստառադիոհաղորդավար Վարուժան Օլքինյանն ու լրագրող, Երևանի մամուլի ակումբի անդամ Վասակ Դարբինյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով։
Նշենք, որ խորհրդի անդամների թափուր տեղերի համար հայտ էին ներկայացրել տասնմեկ հոգի՝ Ամասիա Հովհաննիսյանը, Վանիկ Խեչոյանը, Վասակ Դարբինյանը, Իրինա Բարսեղյանը, Միքայել Յալանուզյանը, Վարուժան Օլքինյանը, Շամիր Շախիրյանը, Հովհաննես Երանյանը, Սարգիս Հովսեփյանը, Արման Վարդանյանը, Գագիկ Գինոսյանը։
Депутат от фракции Мой Шаг Ваагн Тевосян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2021
Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ
Հոկտեմբերի 12-ին մրցութային հանձնաժողովի քվեարկության արդյունքում Վասակ Դարբինյանն ստացել է հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմ ձանյերը, Վարուժան Օլքինյանը` 4։ Մյուս մասնակիցները ստացել են առավելագույնը 1 կողմ ձայն։
Նշենք, որ Վարուժան Օլքինյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 22-ին, Երևանում։ 1971 թվականից աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյում, հեռուստաընկերությունում։ 1970-ականների սկզբին 2 տարի աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում։ Հայաստանի Հանրային ռադիոյով վարում է «Ռադիոլուր» լրատական ծրագիրը։ Դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հեռուստառադիոլրագրության ամբիոնում։ 2013 թվականին Վարուժան Օլքինյանի մասնակցությամբ ստեղծվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի աուդիոտարբերակը՝ ձայնասկավառակի տեսքով։
Ռուսական 3 հեռուստաալիք Հայաստանում առանց լիցենզիայի հեռարձակման իրավունք են ստացել
Վասակ Դարբինյանը ծնվել է 1959թ. հուլիսի 18-ին, Շամշադինում, ավարտել է Երևանի պետական համալսարանի, բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Հայք», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Այբ-Ֆե» թերթերում, «Արմենիա», «Ա1+» հեռուստաընկերություններում։
Լրահոս
0