00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազի գինը. ի՞նչ է Երևանը շահել Փարիզի համեմատ, իսկ ինչ՝ դեռ ոչ

© Sputnik / Константин МихальчевскийЖенщина зажигает конфорку газовой плиты в жилом доме
Женщина зажигает конфорку газовой плиты в жилом доме - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Բաժանորդագրվել
Շնորհիվ նրա, որ Հայաստանը դեռ գազի շուկայական գնումների չի անցել, այժմ մենք գազի դիմաց ավելի քիչ ենք վճարում, քան Եվրոպայում։ Թեպետ, որպեսզի պատկերն ամբողջական լինի, պետք է համեմատել այստեղի և այնտեղի աշխատավարձերը։
Հայաստանում գազի գինը կարող էր նույնքան աճել, որքան Եվրոպայում, եթե մենք այն գնեինք շուկայական պայմաններով։ Շուկայական գնագոյացումը մեզ համար կարող էր շահավետ լինել համավարակի առաջին ամիսներին` 2020 թվականին, բայց ոչ հիմա։
«Գազպրոմը» երբեք չի հրաժարվել մատակարարումների ավելացումից․ Պուտին
Պատահական չէ, որ եթե այն ժամանակ ՀՀ իշխանությունները քննարկում էին գազի գնման շուկայական պայմանների հնարավորությունները, այնուհետև դադարեցին այդ մասին խոսել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով համակարգում է Ռուսաստանի հետ գազի հետ կապված բանակցությունները, օրեր առաջ նշեց, որ իշխանությունները չէին շտապում վաղուց փորձվածը նորով փոխարինել, և արդյունքում ճիշտ դուրս եկան։
Հայաստանում գնաճն առանց այդ էլ վերջին ամիսներին շուրջ 9% է կազմում (այդ թվում մթերքների դեպքում` ավելի քան 15%), իսկ եթե նաև գազը թանկանար, այն իր հետևից կտաներ և՛ հացը, և՛ կաթնամթերքը, և՛ մի շարք այլ բաներ։

Համեմատություն

Հայաստանում այժմ գազի մանրածախ գինը սպառողների համար 1 խմ–ի դիմաց 139 դրամ է, կամ ներկայիս փոխարժեքով՝ 280 դոլարից մի փոքր ավելի 1000 խմ-ի համար (նշենք, որ այս սակագինը գործում է ամսական 10 հազար խմ–ից պակաս գազ սպառող տնային տնտեսությունների և այլ բաժանորդների համար)։ Ավելի խոշոր սպառողների համար (որոնց բաժին է հասնում հանրապետության գազի վաճառքի 2/3–ը) սակագինը մի փոքր ցածր է (256 դոլար), սակայն այն փոխարժեքի տատաումներից պաշտպանված չէ, ինչը ևս նպաստել է գնաճին։
Գազ - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
«Դժվարին դրության մեջ չդնել ոչ մեկին, նաև՝ Ուկրաինային». Պուտինը` գազի տարանցման մասին
Համեմատության համար նշենք, որ այսօր գազը եվրոպական բորսաներում գրեթե 7 անգամ թանկ է, քան մեկ տարի առաջ։ Այն ժամանակ գազն արժեր 4 դոլար` 1 մլն բրիտանական ջերմային միավորի դիմաց (BTU), այսօր` 26 դոլար, ինչը BTU–ից խմ–ի փոխարկելու դեպքում Հայաստանի համար մոտ 830 դոլար կկազմեր` 1000 խմ–ի դիմաց (հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստան ստացվող գազի կալորիականությունը)։
Հավելենք, որ Հայաստանի համար գազի սակագինը հիմնված է խմ–ների վրա, այն դեպքում, երբ Եվրոպայում` էներգետիկ արժեքի վրա (որը հաշվարկվում է BTU–ով կամ ինչպես էլեկտրականությունը, կիլովատ-ժամերով)։ Դրա շնորհիվ եվրոպացի սպառողները, ի տարբերություն մեր սպառողների, հստակ գիտեն, թե ինչի համար են վճարում (խմ–ի դեպքում անհասկանալի է, իսկ երբ էներգիայի դիմաց ես վճարում, ամեն ինչ հստակ է մինչև վերջ)։
Գազը գնել առանց մենաշնորհների․ ԵԱՏՄ-ում փորձարկել են նոր բորսայական աճուրդները
Բայց դժվար է ասել, թե Հայաստանի համար որն է շահավետ, քանի որ գործող չափանիշների համաձայն, գազի նվազագույն կալորիականությունը 1 խմ–ի դիմաց 7 600 կիլոկալորիա է կազմում, իսկ փաստացի Հայաստանը 8 հազարից ոչ պակաս է ստանում։ Եթե գազը վաճառվեր BTU–ով կամ կիլովատերով, լրացուցիչ ջերմության համար հավանաբար ստիպված կլինեինք հավելյալ վճարել։

Հեռանկարում

Հեռանկարում գազի գինը, ըստ փորձագետների գնահատականների, չի նվազի, քանի որ լոքդաունների ավարտով ամբողջ աշխարհում գազի սպառումը ավելացել է (հատկապես ձեռնարկություններում)։ Բացի այդ, գազի առաջարկն է կրճատվել, քանի որ մեկ տարի առաջ նավթի գների անկման պատճառով խոշոր ընկերությունները մի քանի ամսով կրճատել էին հորատման աշխատանքների ծավալները։ Այդ պատճառով այժմ նրանք և՛ նավթ, և՛ գազ (որը հանքավայրերից շատերում նավթի հետ միասին են արդյունահանում) ավելի քիչ են ստանում։

Եվ կրկին համեմատություն

Գազի գների բարձրացման հետևանքով էներգակիրների սակագների գնաճը եվրագոտում օգոստոսին մեկ տարվա կտրվածքով գերազանցեց 15%–ը (համեմատության համար, սննդամթերքի գներն աճել են ընդամենը 2%–ով. ավելի քիչ, քան Հայաստանում)։
Գազատար - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Եվրոպայում գազի գինը կրկին ռեկորդ է սահմանել
Սա հաշվի առնելով` Փարիզում գազի մանրածախ մատակարարներն այժմ տարեկան շուրջ 1400 եվրո սակագին են առաջարկում, կամ ամսական 120 եվրոյից մի փոքր պակաս տարեկան 13 հազար մեգավատ-ժամ (այսինքն 1400 խմ) սպառումը հաշվի առնելով։ Այսպիսով, գազի մոտ 1 խմ–ն տնային տնտեսությունների համար արժենում է 1 եվրո (այն դեպքում, երբ Հայաստանում 30 ցենտից մի փոքր պակաս է)։
Քիչ է դա, թե շատ, իհարկե, կախված է աշխատավարձից։ Ֆրանսիայում միջին մաքուր աշխատավարձը, ազգային վիճակագրական տվյալների համաձայն, ամսական 2400 եվրոյից մի փոքր ավելի է (2021–ին հրապարակված 2019–ի տվյալներ)։ Այսինքն Ֆրանսիայի համար միջին աշխատավարձ ստացող Փարիզի բնակիչը գազի համար կծախսի իր եկամուտի ընդամենը 5%–ը։ Թե երևանցիների դեպքում դա ինչ տոկոս է կազմում, յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն հաշվարկել և համեմատել։ Բայց աշխատավարձերն արդեն այլ զրույցի թեմա են։
Լրահոս
0