00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չկրկնել նախկին սխալները. ի՞նչ խորհուրդներ է տալիս Վարդան Օսկանյանը Փաշինյանին

Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Վարդան Օսկանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախկին նախարարը վերլուծել է ԼՂ խաղաղ կարգավորման բանակցությունների 25–ամյա ընթացքը`Տեր–Պետրոսյանից մինչև Փաշինյան։ Նա ներկայացրել է ՄԽ համանախագահների առաջարկներն ու փորձել կանխատեսել` ինչ է սպասվում առաջիկայում։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ԶԼՄ-ներին տրամադրած հոդվածում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլին ու հնարավոր զարգացումներին։
Դատելով լրահոսից` նախկին նախարարը ենթադրում է, որ բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում շուտով կվերսկսվեն։
«Թե ինչ զարգացում կունենա այդ գործընթացը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ստատուս քվոն գլխիվայր փոխվել է։ Նույնիսկ համանախագահ երկրների հմուտ դիվանագետների համար է այսօր դժվար կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում է պետք ունենալ և հատկապես ինչ սկիզբ ազդարարել այս նոր գործընթացին»,– գրում է Օսկանյանը։
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի. Ալիև
Նախկին նախարարի դիտարկմամբ` այսօր հազիվ թե համանախագահ երեք երկրների դիրքորոշումները նախկինի նման միահունչ լինեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում ու այդ երկրի ուժեղացած դիրքերը քաղաքական հարթությունում։
Մյուս կողմից, համանախագահ երկրները չգիտեն, թե կողմերն ինչ դիրքորոշումով կներկայանան բանակցային գործընթացին։
Օսկանյանի համոզմամբ` հայկական կողմի համար հատկապես կարևոր է լինելու առաջին հանդիպմանը ներկայացնելիք օրակարգը, որով էլ կպայմանավորի բանակցությունների հետագա ընթացքը։
Օսկանյանը հիշեցնում է, որ Մինսկի խումբը նախորդ 25 տարիների ընթացքում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հինգ առաջարկություն է ներկայացրել, որոնք արտացոլել են ՀՀ այդ օրվա իշխանությունների քաղաքականությունը ԼՂ-ի հարցում։

Այսպես` Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ Օսկանյանի, համոզված էր, որ հետսառըպատերազմյան միջազգային տրամադրություններում անհնար է հասնել Ադրբեջանից դուրս Լեռնային Ղարաբաղի ամբողջական ինքնորոշման, հետևաբար առաջարկում էր համակերպվել Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության հետ կամ գնալ փուլային ճանապարհով։

«1997-ին Մինսկի խումբը մեզ առաջարկեց իրար հաջորդող երկու փաստաթուղթ, որոնք ամբողջությամբ արտացոլում էին Լևոն Տեր-Պետրոսյանի տրամաբանությունը։ Առաջինը «փաթեթայինն» էր, որով Լեռնային Ղարաբաղին տրվում էր բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Այն անմիջապես մերժվեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կողմից, իսկ դրան հաջորդած «փուլայինը»՝ տարածքների վերադարձ առանց կարգավիճակի հստակեցման, Տեր-Պետրոսյանը համարեց չարյաց փոքրագույնը, ինչը և ավելի ուշ դարձավ նրա հրաժարականի պատճառներից մեկը»,– հիշում է Օսկանյանը։
Ռոբերտ Քոչարյանը, ըստ նախկին նախարարի, ղարաբաղյան կարգավորման հարցում ծայրահեղ պահանջներ չէր դնում, հինական պահանջներն էին․ ա) հորիզոնական կապ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, բ) Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովում, գ) անխափան կապ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև։
Ինչն Ալիևին կստիպի գնալ բանակցությունների, կամ ում էր ուղղված նրա հայտարարությունը
Քոչարյանի տասը տարիների ընթացքում Մինսկի խմբի կողմից եղել է երեք առաջարկություն՝ «ընդհանուր պետություն», որտեղ առաջարկվում էր հորիզոնական կապ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև, «Քի Վեսթ», որտեղ Ղարաբաղը դրվում էր Հայաստանի ինքնիշխանության ներքո, և վերջապես՝ «Մադրիդյան փաստաթուղթ», որտեղ Ղարաբաղը ստանում էր Ադրբեջանից դուրս միջանկյալ կարգավիճակ՝ ապագայում հանրաքվեի հեռանկարով։
Սերժ Սարգսյանի օրոք նոր փաստաթուղթ չի ծնվել, այլ ընդամենը տեղի են ունեցել Մադրիդյան փաստաթղթի տարատեսակ փոփոխություններ, այդ թվում, այսպես կոչված, «Լավրովյան պլանը», որը Մադրիդյանի փուլային տարբերակն էր։
«Փաշինյանի իշխանության սկզբնական շրջանում Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշումն անորոշ և քաոսային էր։ Դժբախտաբար, նա չուզեց խորհրդակցել նախկիններից որևէ մեկի հետ։ Հայտնվել էր «եթե չգիտես ուր ես գնում, ապա երբեք չես կորում» խաբուսիկ շրջանի մեջ, ուստի որևէ պահի կարիք չէր զգում ինքն իրեն հարց տալու, թե արդյոք սխալ ճանապարհո՞վ չի գնում»,– նշում է Օսկանյանը` հավելելով, որ որոշ ժամանակ անց Փաշինյանի մոտ ձևավորվեց միտքը, որը կարծես դարձավ նրա ղարաբաղյան քաղաքականության անկյունաքարը. հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Օսկանյանի կարծիքով` հենց այս գաղափարն էր, որ Ադրբեջանին առիթ տվեց պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը։
Թաղավարդ - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը չի ավարտվել․ ռուս քաղաքագետ
Ինչ վերաբերում է հետպատերազմյան շրջանին, Օսկանյանի խոսքով, «Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների հնարավոր վերսկսման նախաշեմին Փաշինյանի ցինիզմի և իդեալիզմի այս համադրությունը նոր դրսևորումներ է ստացել։ Առաջինը արտահայտվում է մեր կորուստների թերագնահատմամբ ու անտեսմամբ և, ինչն առավել ցավալի ու վտանգավոր է` դրանց արդարացմամբ, իսկ նրա իդեալիզմը՝ տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու առաջարկով»։
Օսկանյանը փաստում է, որ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, այլ ձգտում է բանակցություններով ավարտին հասցնել իր կիսատ թողած պահանջները և իր ամբողջ ավարը միջազգայնորեն օրինականացնել։ Իսկ Հայաստանի համար, ըստ նախկին պաշտոնյայի, եթե խաղաղության ձգտումը վերածվի ինքնանպատակ քաղաքականության, ապա պատերազմի վախը զենք կդառնա հակառակորդի ձեռքում, որն առնվազն մեզ կտանի բարոյական զինաթափման։

«Շատ կուզեի տեսնել, որ Փաշինյանը չկրկնի իր նախկին սխալները և անպատրաստ չգնա բանակցությունների»,– գրում է Օսկանյանը` մի քանի տակտիկական առաջարկություն անելով ՀՀ ներկայիս ղեկավարին։

Նրա խոսքով` բանակցություններին լավ պատրաստվելու համար Փաշինյանը պետք է կարողանա վեր կանգնել նեղ շահերից և խորհրդակցել այդ հարցում կարևոր ներդրման հնարավորություն ունեցող մարդկանց հետ՝ անկախ նրանց՝ իր տված պիտակավորումներից։
Իշխանությունը պետք է զերծ մնա կորուստների արդարացումից, ոչ հայանպաստ արտահայտություններից և զգույշ լինի յուրաքանչյուր բառի նկատմամբ։ Բանակցություններում հայկական կողմը պետք է ձգտի ոչ թե խաղաղության, այլ օրինակարգ համակարգի հաստատման, որի անկյունաքարը լինի ոչ թե ուժերի հավասարակշռությունը, այլ կողմերի բավարարվածությունն ու արդար կարգավորման հեռանկարը։
Հաջորդ խորհուրդը ճնշումների չենթարկվել է ու հապճեպություն չցուցաբերելը։ Օսկանյանի համոզմամբ` հայկական կողմը պետք է որդեգրի խնդրի առաջխաղացման փուլային տարբերակը։
Բանակցությունների վերսկսումը Ալիևի քաղաքական ինքնասպանության սկիզբը կդառնա. ադրբեջանագետ
Նախկին նախարարը նաև խորհուրդ է տալիս` մտքում միշտ ունենալով գլոբալ և տարածաշրջանային մեծ պատկերը, գլխավոր դերակատարների տարաբնույթ շահերը՝ միշտ կենտրոնացած մնալ կոնկրետ մեր շատ նեղ խնդրի վրա՝ առաջնորդվելով միմիայն ազգային առաջնահերթություններով։
Ավարտելով հոդվածը`Վարդան Օսկանյանը վերահաստատում է իր նախկին` Արցախյան պատերազմից հետո գրած հոդվածում արտահայտած կարծիքը. «Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել»։
Լրահոս
0