Արցախի պաշտպանության նախարարն այցելել է վիրավոր զինվորներին և թիրախավորված մարտական դիրք

© Photo : Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны АрцахаԱրցախի պաշտպանության նախարարն այցելել է վիրավոր զինվորներին
Արցախի պաշտպանության նախարարն այցելել է վիրավոր զինվորներին - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Արցախի պաշտպանության նախարարն այցելել է վիրավոր զինվորներին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բժիշկները հավաստիացրել են, որ վիրավորների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների, և որոշ ժամանակ անց նրանք հնարավորություն կվերադառնան ծառայության։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ` տեսակցելու այնտեղ բուժվող զինծառայողներին, որոնք վիրավորվել էին հոկտեմբերի 14-ին Արցախում Ադրբեջանի ԶՈւ սադրիչ մարտական գործողություների հետևանքով։ Հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
© Photo : Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны АрцахаԱրցախի պաշտպանության նախարարն այցելել է վիրավոր զինվորներին
Командующий Армией обороны Карабаха генерал-майор Камо Варданян во время посещения раненых во время пограничного инцидента военнослужащих (16 октября 2021). Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Արցախի պաշտպանության նախարարն այցելել է վիրավոր զինվորներին
Բանակի հրամանատարը հետաքրքրվել է բուժման ընթացքով, շնորհակալություն հայտնել տղաներին ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում:

Զինվորական բժիշկները ռազմական գերատեսչության ղեկավարին հավաստիացրել են, որ վիրավորների ապաքինումը ընթանում է առանց բարդությունների և որոշ ժամանակ անց նրանք հնարավորություն կունենան վերադառնալու ծառայության։

Հավելենք, որ Վարդանյանն այցելել է նաև հակառակորդի կողմից թիրախավորված մարտական դիրք, տեղում գնահատել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ տվել համապատասխան պաշտոնատար անձանց:
Արցախի Հարավ գյուղի հարակից դիրքերի գնդակոծման լուրերը կեղծ են․ ԱՀ ՊԲ
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։ Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով ՊԲ–ի սանիտարական մեքենան:
Լրահոս
0