00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:48
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի էներգետիկ և սուրբ վայրերը. ի՞նչ են պատմում դրանց մասին

© Sputnik / Karen YepremyanՔարահունջ
Քարահունջ - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Քարահունջ
Բաժանորդագրվել
Էներգետիկ և սուրբ վայրերըՀայաստանում շատ են, անհնար է բոլորը թվարկել։ Այդ պատճառով կներկայացնենք ժողովրդական պաշտամունքի երեք վայր, որոնք շարունակում են սիրված մնալ հասարակության կողմից։
Իրա Աբրոյան, Sputnik Արմենիա
«Էներգետիկ վայրեր»․ այսպես են անվանում դարավոր սրբավայրերն ու այն անսովոր վայրերը, որոնք բուժիչ հատկություններ ունեն, կամ որտեղ ավանդույթի համաձայն այցելելով՝ կատարվում են նվիրական ցանկությունները: Յուրաքանչյուր երկիր ու յուրաքանչյուր ժողովուրդ նման սրբավայրեր ունի։

Հայկական Սթուոնհենջը

Սյունիքի մարզում կան զարմանալի հուշարձաններ, որոնք պահպանվել են դեռ հեթանոսական ժամանակաշրջանից։ Դրանցից մեկը Քարահունջ կամ Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանն է, որը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս։ Համալիրն իրենից ներկայացնում է ավելի քան 200 բազալտե քարեր՝ 1,5—2,8 մ բարձրությամբ, մինչև 10 տոննա քաշով։
Քարերի վերին մասում անցքեր կան։ Այդ պատճառով որոշ գիտնականներ ենթադրում են, որ հուշարձանը աստղագիտական նշանակություն է ունեցել ու զուգահեռներ են անցկացնում Սթոունհենջի հետ:
Караундж - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Հնից էլ հին Քարահունջը. ինչի մասին են վկայում Հայաստանի «ծակ քարերը»
Գիտնականների կարծիքները չեն համընկնում նաև Զորաց քարերի հնության հարցում. այն թվագրվում է մ. թ. ա. 5–րդ հազարամյակից մինչև 1-ին հազարամյակ։ Գիտնականների վեճերը չեն հանդարտվում նաև կառույցի նշանակության վերաբերյալ` աշխարհի ամենահին աստղադիտարան, դամբարանադաշտ, անասուններին կապելու վայր: Սակայն ոչ մի գիտնական չի ժխտում պատմամշակութային հուշարձանի յուրահատկությունը։

Այս հնագիտական համալիրն ունի պատմամշակութային արգելոցի կարգավիճակ և հատուկ պահպանվող օբյեկտ է։ Ժողովուրդն էլ այն համարում է հատուկ էներգետիկա ունեցող վայր, որը կախարդական և տիեզերական ուժ ունի։

Հետաքրքիր է, որ Սյունիքում՝ Գորիսից 1 կմ հեռավորության վրա, Վերիշեն գյուղի ուղղությամբ, ճանապարհին կա դամբարան` Զորաց քարերի պես քարակույտով։ Այս վայրը կոչվում է Խաչ ու սրբավայր է համարվում։ Ավանդույթի համաձայն` Զատիկից հետո չորեքշաբթի գիշերը հիվանդները կամ նրանց հարազատներն այստեղ մոմ են վառում, այդ քարերի տակի հողը քսում են հիվանդ տեղին (կամ վերցնում են հիվանդի համար)։
Ասում են՝ այս վայրը շատ է օգնում ռևմատիզ ունեցողներին։ Այցելության ժամանակ պետք է պահպանել ծիսակարգը․ ամբողջ ընթացքում լուռ մնալ ու հետ չնայել։ Պահանջը խախտողը պետք է տուն վերադառնա։

Պորտաքար

Հայաստանում հնուց պորտաքար կոչվող քարերը ծիսական են համարվել։ Ասում են, որ դրանք բուժում են կանանց չբերությունը։ Չբերությունը մեծ դժբախտություն էր հայուհու, ինչպես նաև նրա ընտանիքի համար, և երկար սպասված հղիությունը փորձում էին մոտեցնել ամենատարբեր ձևերով՝ թուղթ ու գիրով, հեքիմների մոտ բուժվելով և այլն։ Իսկ եթե ոչինչ չէր օգնում, ուխտագնացություն էին անում դեպի պորտաքար։
Դադիվանքն ու Արցախի ոչնչացվող սրբավայրերը․ Մայր աթոռը ցուցահանդես է կազմակերպել
Կինը, որն ուզում էր հղիանալ, փորով պառկում էր պորտաքարի վրա, պտտվում էր ու պորտը քսում էր քարին, իսկ հետո պտտվում էր քարի շուրջ։ Քարի մոտ մոմեր ու անուշահոտություններ էին վառում։
Այդ ծիսական քարերը տղամարդու խորհրդանիշ էին ու կապված էին պտղաբերության հետ։ Եթե ծիսակատարություն կատարելուց հետո երեխա էր ծնվում, ապա քարի վրա նշան էր արվում։ Նշանների քանակից կարելի էր դատել քարի հզորության մասին։
Петеванский памятник-хачкар в Канакере - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Ինչպես բժիշկը փրկեց հայ գերիներին․ Քանաքեռի հայտնի սրբավայրի անհայտ պատմությունը
Կանայք քարի մեջ մեխ էին խփում՝ որպես գրավ քարին թողնելով իրենց չբերությունը։
Հայտնի պորտաքարերից մեկը գտնվում է Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքից 12 կմ հարավ-արևելք։ Այն հանրապետական նշանակության հուշարձան է։ Դա քար է, որը դուրս է ցցված հարթ, մի քանի քառակուսի մետր ժայռային հատվածից՝ քարանձավի վերևում: Ժողովրդական հավատալիքների մեջ հազարամյակներ շարունակ այն համարվում էր աշխարհի կենտրոնն ու մարդկության ծագման վայրը։ Եվ մինչ օրս պորտաքարը վերարտադրության, պտղաբերության և բեղմնավորման խորհրդանիշ է։

Հովհաննես Մկրտչի հրաշագործ մատուռը

Լոռու մարզի Հարթագյուղ (նախկինում՝ Ղալթաղչի) գյուղի մոտակայքում՝ 2157 մետր բարձրությամբ Սուրբ լեռան վրա (Փամբակի լեռնաշղթայի գագաթներից ) գտնվում է Սուրբ Հովհաննես մատուռը։ Տարեցտարի սրբի հրաշագործությունների մասին պատմությունները (երազանքների իրագործում, բուժված հիվանդներ և հղիացած կանայք) շատանում են, ինչպես նաև ավելանում են մատուռի այցելուները։
Մատուռը կառուցվել է Հովհաննես Մկրտչի թաղված մասունքների տեղում, դրանք Հայաստան են բերվել 13-րդ դարում։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Խորհրդային տարիներին այն երեք անգամ պայթեցվել ու այրվել է ու երեք անգամ վերականգնվել գյուղի բնակիչների ջանքերով: Վերջին անգամ մատուռը կրկին կառուցվել է 1958 թվականին։

Մատուռին հասնելու համար լեռան ստորոտից պետք է մոտ 3 կմ քայլել։ Ճանապարհը, 1-1, 5 ժամ է տևում, այն քարքարոտ ու դժվար է, բայց դա ուխտագնացություն է։ Մարդկանց առաջ է տանում հրաշքի հանդեպ հավատը։

Այստեղ գալիս են միայնակ, ընտանիքներով, խմբերով, հիվանդներով և օգնության կարիք ունեցող մտերիմներով։ Մատուռի ճանապարհի կեսից սկսվում են խաչքարերը. դրանք սկսել են տեղադրվել 2005 թվականից (որպես երախտագիտություն ու իրականացված երազանքի խորհրդանիշ): Այս պահին այնտեղ հարյուրավոր խաչքարներ կան, ինչը վկայում է, որ հավատացյալների երազանքներն իրականանում են։
Ի դեպ, այստեղի հնաբնակները պնդում են, որ խաչքարեր եղել են նաև մինչև եկեղեցու առաջին պայթյունը (մոտ 30-ական թվականներին)։ Դրանց բեկորները դեռ կարելի է գտնել սրբավայրում։
Աղանդավորական օրգիա՞, թե՞ հեթանոսական ծես. ի՞նչ են անում հայերը նախնյաց սրբավայրերում
Մատուռը փոքր է, սպիտակ: Այնտեղ հավատացյալներն աղոթում են, մոմեր վառում և 3 կամ 7 անգամ պտտվում սրբավայրի շուրջը։ Հետդարձի ճանապարհը հեշտությամբ է հաղթահարվում՝ կես ժամում։ Ինչպես հավատացյալներն են ասում՝ ճանապարհը դեպի Աստված դժվար է, բայց երբ հավատքով հաղթահարում ես այն, հետդարձին սուրն է քեզ ուղղորդում։
Լրահոս
0