ՀՔԾ–ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մասնակցել ՀԱՊԿ պաշտպանության հարցերով նիստին

© Sputnik / Aram NersesyanՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Սեյրան Օհանյան
Բաժանորդագրվեք
Սեյրան Օհանյանին մեղադրանք էր առաջադրվել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ–ի օտարման գործից անջատված մասով։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին: Տեղեկությունը հայտնել է «Հայաստան» դաշինքը։
«Երկրի համար այս ծանր պայմաններում մեծ կապեր և արտաքին գործընկերների հետ շփման փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության իրավունքի հերթական խախտման փաստը, երբ նրանց պարզապես արգելվում է միջազգային կազմակերպություններում ներկայացնել Հայաստանը, ևս մեկ անգամ վկայում է ժողովրդավարության քայքայումը մեր երկրում»,– ասված է ընդդիմադիր դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Հայաստանը պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել. Սեյրան Օհանյան
Հիշեցնենք` Սեյրան Օհանյանին մեղադրանք էր առաջադրվել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ–ի օտարման գործից անջատված մասով։
Դրանով մեղադրանքներ են առաջադրվել ոչ միայն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, այլև ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին և ՀԾԿՀ անդամներ Շիրազ Կիրակոսյանին ու Մուշեղ Կոշեցյանին։
Բանակն ամենաառաջինը պետք է այս իրավիճակից դուրս գա. Սեյրան Օհանյան
Նախաքննությամբ պարզվել է, որ 2010 թվականին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից մշակած գաղտնի որոշմամբ, մի շարք օրենքների խախտմամբ, «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթը` 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ արժեքով, 3 մլրդ 600 մլն դրամով (1մլրդ 46 մլն 400 հազար դրամով պակաս) օտարվել է «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ–ին: Այս արարքի համար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում):
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала