https://armeniasputnik.am/20211016/testavvorum-karvogh-e-pahanjvel-shabaty-mek-angam-nakharar-34358403.html
Թեստավորում կարող է պահանջվել շաբաթը մեկ անգամ. նախարար
Թեստավորում կարող է պահանջվել շաբաթը մեկ անգամ. նախարար
Կորոնավիրուսով հիվանդների բուժման համար 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվել։ Բայց, առողջապահության նախարարի դիտարկմամբ, մեր ռեսուրսներն անվերջ չեն։ 16.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-16T17:18+0400
2021-10-16T17:18+0400
2021-10-16T17:20+0400
հայաստան
կորոնավիրուս
թեստ
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
անահիտ ավանեսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/1a/28433384_0:0:1425:802_1920x0_80_0_0_b35d7fb3a8f77b45c2622c7361ace4b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում առաջիկայում կարող են սկսել Covid թեստավորման պատասխան պահանջել ոչ թե 2 շաբաթը մեկ անգամ, այլ ամենշաբաթյա պարբերականությամբ։Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պարզաբանելով, որ թեև իրենք արդյունավետ են համարում նախարարության՝ 14-օրյա պարբերականությամբ թեստավորում պահանջելու որոշումը, բայց ուսումնասիրում են նաև այլ երկրներում ընդունված պրակտիկան։«Նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են»,– ասաց նախարարը։Ինչ վերաբերում է պատվաստումներին, Ավանեսյանի խոսքով, արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում ավելացել է պատվաստվողների թիվը։«Աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում: Արդեն 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հնարավորինս զսպելու հիվանդության տարածումը»,– ասել է նախարարը։Ժողովրդավարություն` հայկական ձևով. ոմանց համար COVID-ի պարտադիր թեստավորումը պարտադիր չէՀիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։
https://armeniasputnik.am/20211015/amn-mutq-gvortsely-ktujlatrvi-miajn-ahk-i-hastatats-patvastanjutervov-patvastvatsnerin-34345683.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/1a/28433384_70:0:1337:950_1920x0_80_0_0_fe6b4829fc0e07eee06095a4f07e67cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կորոնավիրուս, թեստ, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, անահիտ ավանեսյան
հայաստան, կորոնավիրուս, թեստ, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, անահիտ ավանեսյան
Թեստավորում կարող է պահանջվել շաբաթը մեկ անգամ. նախարար
17:18 16.10.2021 (Թարմացված է: 17:20 16.10.2021) Կորոնավիրուսով հիվանդների բուժման համար 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվել։ Բայց, առողջապահության նախարարի դիտարկմամբ, մեր ռեսուրսներն անվերջ չեն։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում առաջիկայում կարող են սկսել Covid թեստավորման պատասխան պահանջել ոչ թե 2 շաբաթը մեկ անգամ, այլ ամենշաբաթյա պարբերականությամբ։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պարզաբանելով, որ թեև իրենք արդյունավետ են համարում նախարարության՝ 14-օրյա պարբերականությամբ թեստավորում պահանջելու որոշումը, բայց ուսումնասիրում են նաև այլ երկրներում ընդունված պրակտիկան։

15 հոկտեմբերի 2021, 23:36
«Նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են»,– ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է պատվաստումներին, Ավանեսյանի խոսքով, արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում ավելացել է պատվաստվողների թիվը։
«Եվ մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ պատվաստվողների թիվն ավելի կմեծանա»,-ասաց նա` հույս հայտնելով, որ պատվաստվողների թվի աճին զուգահեռ կնվազի վարակվածների թիվը։
«Աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում: Արդեն 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հնարավորինս զսպելու հիվանդության տարածումը»,– ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։
Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։