Արարատի մարզի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանն ազատվել է աշխատանքից

© Sputnik / Armenuhi MkhoyanՀՀ ոստիկանություն
ՀՀ ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
ՀՀ ոստիկանություն
Բաժանորդագրվեք
Ըստ մամուլի` պաշտոնանկությունը կապված է այսօր Արարատի մարզում տեղի ունեցած սպանության ու դրա հետևանքով կատարված վենդետայի հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։
Տավուշ - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Սպանություն Տավուշում. առվակի մեջ հայտնաբերվել է 65–ամյա տղամարդու դի
Թե ինչն է եղել ազատման պատճառը, չի նշվում, թեև, Shamshyan.com-ի տեղեկություններով, այն կապված է այսօր Արարատի մարզում տեղի ունեցած սպանության ու դրա հետևանքով կատարված վենդետայի հետ։
Հիշեցնենք` այսօր Արարատի Դալար գյուղում վիճաբանության ժամանակ 20–ամյա երիտասարդը սպանել էր 30–ամյա համագյուղացուն։
Ավելի ուշ նույն գյուղում հրդեհվել էր Գրիբոյեդով փողոցի տներից մեկը։ Shamshyan.com կայքի տեղեկություններով` այդ տունը պատկանում է 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին, ով այսօր քննիչի որոշմամբ ձերբակալվել է համագյուղացուն՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала