https://armeniasputnik.am/20211017/adrbejancinery-krak-en-bacel-eraskh-hamajnqi-vra-mip-34367479.html
Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ համայնքի վրա․ ՄԻՊ
Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ համայնքի վրա․ ՄԻՊ
Գնդակոծության հետևանքով հրդեհվել է Երասխի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: 17.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-17T00:35+0400
2021-10-17T00:35+0400
2021-10-17T00:44+0400
ադրբեջան
արման թաթոյան
հրդեհ
կրակոց
երասխ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/15/28375964_0:84:1601:984_1920x0_80_0_0_f39034b21f9e6d905d595f359aed6ccf.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա ընդգծել է, որ կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:«Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի»,-գրել է Թաթոյանն ու տեսանյութ հրապարակել հրդեհից:ՀՀ ՄԻՊ-ը սրանք որակել է, որպես ահաբեկչական հանցավոր արարքներ: «Այս սանձարձակություններն ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են»,-նշել է ՀՀ ՄԻՊ-ը:Նա հավելել է, որ ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը:Արցախի ՊԲ–ն հերքում է «պաշարված» դիրքերի ու հրամանատարական դիտակետի մասին լուրերըԱյս արարքը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պետք կատարվի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևի անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու պահանջը:Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ից սկսած` Երասխ գյուղը կրկին ենթարկվել էր թիրախային գնդակոծության, որի հետևանքով կրկին այրվել էին գյուղացիների խոտի դեզերը:
ադրբեջան
երասխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/15/28375964_88:0:1511:1067_1920x0_80_0_0_4a6341e75c12e8eec6dca69c6bff9922.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ադրբեջան, արման թաթոյան, հրդեհ, կրակոց, երասխ
ադրբեջան, արման թաթոյան, հրդեհ, կրակոց, երասխ
Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ համայնքի վրա․ ՄԻՊ
00:35 17.10.2021 (Թարմացված է: 00:44 17.10.2021) Գնդակոծության հետևանքով հրդեհվել է Երասխի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ընդգծել է, որ կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:
«Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի»,-գրել է Թաթոյանն ու տեսանյութ հրապարակել հրդեհից:
ՀՀ ՄԻՊ-ը սրանք որակել է, որպես ահաբեկչական հանցավոր արարքներ: «Այս սանձարձակություններն ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են»,-նշել է ՀՀ ՄԻՊ-ը:
Նա հավելել է, որ ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը:
Այս արարքը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պետք կատարվի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևի անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու պահանջը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ից սկսած` Երասխ գյուղը կրկին ենթարկվել էր թիրախային գնդակոծության, որի հետևանքով կրկին այրվել էին գյուղացիների խոտի դեզերը: