Գեղարքունիքի մարզպետարանում պատրաստվում են հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին

© PhotoԽորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետարանում
Խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետարանում - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Բաժանորդագրվեք
Կարեն Սարգսյանը հայտարարել է, որ սպասվող համաժողովը կարևոր է երկու երկրների տնտեսական զարգացման, փոխշահավետ ծրագրերի իրականացման տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 18-ին և 19-ին Երևանում կայանալիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը ևս կմասնակցի։ Նման հայտարարություն է արել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է մարզպետարանի մամուլի ծառայությունը։

«Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը կարևոր նշանակություն ունի երկու երկրների տնտեսական զարգացման, փոխշահավետ ծրագրերի իրականացման տեսանկյունից»,-նշել է Սարգսյանը։

Մարզպետն անդրադարձել է նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման խնդիրներին։ «Առանձին համայնքներում իմ կողմից կատարված դիտարկումները ցույց տվեցին, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս որոշակի թերացումներ։ Հարկավոր է միջոցներ ձեռնարկել՝ թերությունները շտկելու և խնդիրները կարգավորելու համար»,-նշել է մարզպետը։
© PhotoԽորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետարանում
Совещание в администрации Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետարանում
Նշենք, որ հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։
Вход в здание муниципалитета города Варденис - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Գեղարքունիքի սահմանամերձ բոլոր գյուղերը կմիավորվեն մեկ համայնքում
Նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։
Նիստերի աշխատանքներին կմասնակցեն նաև ՀՀ մարզպետներ, ՌԴ ռեգիոննների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала