«Գեյմզոն» խաղասրահի մոտ կրակոցներ են հնչել. կա ձերբակալված

© Sputnik / Andranik GhazaryanՊարեկային ծառայության մեքենա
Պարեկային ծառայության մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասում գիշերը կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ կրակոցները հնչել են այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 01:30-ի սահմաններում, Դավթաշեն 4-րդ թաղամասում գործող «Գեյմզոն» խաղասրահի մոտ։
Խաղասրահի դիմաց ոստիկանները հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր:
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Երևանի կենտրոնում հնչած կրակոցների հեղինակը բացահայտվել է․ նրան ձերբակալել են
Նշվում է, որ կրակոցի հետքեր են հայտնաբերվել նաև խաղասրահի մուտքի դռան, ապակու, սրահում տեղադրված պաղպաղակի սարքի և բազալտե աստիճանի վրա:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ կրակոցները արձակել է Դավթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 43-ամյա Սուրեն Գրիգորյանը:

«Կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Գրիգորյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է»,–գրում է կայքը:

Փաստի առթիվ խուլիգանություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Լրահոս
0