00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի 9 համայնքներում այսօր ընտրություններ են

© Sputnik / Aram NersesyanԸնտրություններ
Ընտրություններ - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Ընտրություններ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԿԸՀ-ի որոշմամբ` այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրում են ավագանու անդամների ու քաղաքապետների։
Այս համայնքներում ընտրություններն անց են կացվում համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ ընտրողներն իրենց ձայնը տալու են ոչ թե առանձին թեկնածուների, այլ ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերին։ Իսկ ընտրությունների արդյունքներով առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնելու է քաղաքապետի պաշտոնը։
 Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Փաստաբանը հույս ունի, որ Առուշ Առուշանյանը նոյեմբերի 5-ին կլինի ազատության մեջ
Նշենք, որ առավել մեծ թվով` 10 քաղաքական ուժեր մասնակցում են Գյումրիի ընտրություններին։
Դրանք են`
«Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը,
«Արժանապատիվ ուղի» կուսակցությունը,
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը,
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը,
«Գյումրին կռնա´» կուսակցությունների դաշինքը,
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը,
«Թասիբով» կուսակցությունների դաշինքը,
«Ապրելու երկիր» կուսակցությունը։
Գորիսում ընտրապայքարի են դուրս եկել 3 քաղաքական ուժեր.
«Առուշ Առուշանյան» դաշինքը
Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Մեղրիում տեղական իշխանություն ձևավորելու հայտ է ներկայացրել 4 քաղաքական ուժ
Տաթևում պայքարողները 3-ն են.
«Ապրելու երկիր» կուսակցությունը,
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը,
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։
Տեղ համայնքում ավագանու ու քաղաքապետի աթոռները կբաշխվեն քաղաքական երկու ուժերի միջև`
«Ապրելու երկիր» կուսակցություն
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը 5-ն են.
«Ապրելու երկիր» կուսակցությունը,
«Հայրենիք» կուսակցությունը,
«Հանրապետություն» կուսակցությունը,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։
Ընտրական գործընթացներին մասնակցող մնացած 3 համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։ Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում համամասնական ընտրակարգին անցումը կատարվել է այն համայնքներում, որտեղ ընտրողների թիվը գերազանցում է 4000-ը:
Գյումրու քաղաքապետարան - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Կադրային ջա՞րդ, թե՞ օրենքի պահանջ. Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը կրճատումներ է անում
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում առաջադրվել է ավագանու անդամի` 6, համայնքի ղեկավարի` 1 թեկնածու, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում առաջադրվել է ավագանու անդամի 6 թեկնածու։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում` ավագանու անդամի` 13, համայնքի ղեկավարի` 3 թեկնածու։
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը կորել է. քաղաքագետը բացատրում է պատճառը
Նշենք, որ այս համայնքները բնակեցված են ազգային փոքրամասնություններով ու այդ հիմնավորմամբ չեն ներառվել խոշորացվող համայնքների մեջ։
Հիշեցնենք` ԿԸՀ-ի որոշմամբ` այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:
Լրահոս
0