https://armeniasputnik.am/20211017/kievi-ir-amaranvocum-gtel-en-ukrainaci-divanageti-din-34376908.html
Կիևի իր ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին
Կիևի իր ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին
Ոստիկանությունում կարծում են, որ տղամարդը կարող էր աստիճաններից ընկնել։ 17.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-17T17:56+0400
2021-10-17T17:56+0400
2021-10-17T18:02+0400
դիվանագետ
ուկրաինա
մահ
կիև
սպանություն
դժբախտ պատահար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/961/75/9617542_0:29:1635:949_1920x0_80_0_0_9c776a2081e3cbafd115753e243b74b0.jpg
https://tsn.ua/ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Կիևի իր ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին։ Տեղեկությունը հայտնում է tsn.ua–ն:«Կիևում դիվանագետի խորհրդավոր մահ է տեղի ունեցել։ Տղամարդու մարմինը հայտնաբերել են հոկտեմբերի 16-ի առավոտյան՝ Օսոկորկի իր ամառանոցում։ Սկզբում խոսքը սպանության մասին էր ՝ բռնի մահվան նշաններով։ Բայց հետո արդեն պաշտոնական տեղեկագրում ոստիկանությունը հայտնել է, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել»,,–գրում է կայքը։Տանտիրոջ մարմինը հայտնաբերել է տնային տնտեսուհին, որը եկել էր տունը մաքրելու։Ոստիկանությունում կարծում են, որ տղամարդը կարող էր աստիճաններից ընկնել։«Մենք պարզել ենք, որ տղամարդն ընկել է սեփական տան աստիճաններից, որտեղ նա մենակ էր ապրում։ Հետո նա բարձրացել է երկրորդ հարկի սենյակ, որտեղ արդեն առանց կյանքի նշանների նրան հայտնաբերել է տնային տնտեսուհին»,–մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայության սպա Աննա Զուբարևայի խոսքն է մեջբերում կայքը։Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշվում է, որ մահվան պատճառ է դարձել գանգուղեղային փակ վնասվածքը:Հարուցվել է քրեական գործ «Կանխամտածված սպանություն» հոդվածով ՝ «Դժբախտ պատահար» նշումով։Մինչդատական քննությունը շարունակվում է։
https://armeniasputnik.am/20200306/iranum-divanaget-e-mahacel-koronavirusi-hetevanqov-22287720.html
ուկրաինա
կիև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/961/75/9617542_167:0:1468:976_1920x0_80_0_0_4d6120b127bd20605d6f6e8f2e9b335a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դիվանագետ, ուկրաինա, մահ, կիև, սպանություն, դժբախտ պատահար
դիվանագետ, ուկրաինա, մահ, կիև, սպանություն, դժբախտ պատահար
Կիևի իր ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին
17:56 17.10.2021 (Թարմացված է: 18:02 17.10.2021) Ոստիկանությունում կարծում են, որ տղամարդը կարող էր աստիճաններից ընկնել։
https://tsn.ua/
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Կիևի իր ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին։ Տեղեկությունը հայտնում է
tsn.ua–ն:
«Կիևում դիվանագետի խորհրդավոր մահ է տեղի ունեցել։ Տղամարդու մարմինը հայտնաբերել են հոկտեմբերի 16-ի առավոտյան՝ Օսոկորկի իր ամառանոցում։ Սկզբում խոսքը սպանության մասին էր ՝ բռնի մահվան նշաններով։ Բայց հետո արդեն պաշտոնական տեղեկագրում ոստիկանությունը հայտնել է, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել»,,–գրում է կայքը։
Տանտիրոջ մարմինը հայտնաբերել է տնային տնտեսուհին, որը եկել էր տունը մաքրելու։
«Թե կոնկրետ ում մասին է խոսքը, արտգործնախարարությունում չեն նշում։ Այս հարցի պատասխանից խուսափում են նաև ոստիկանությունում։ Դիվանագետի բռնի մահվան նշանների մասին համացանցում տարածված լուրերը իրավապահները չեն ցանկանում մեկնաբանել», - գրում է կայքը։
Ոստիկանությունում կարծում են, որ տղամարդը կարող էր աստիճաններից ընկնել։
«Մենք պարզել ենք, որ տղամարդն ընկել է սեփական տան աստիճաններից, որտեղ նա մենակ էր ապրում։ Հետո նա բարձրացել է երկրորդ հարկի սենյակ, որտեղ արդեն առանց կյանքի նշանների նրան հայտնաբերել է տնային տնտեսուհին»,–մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայության սպա Աննա Զուբարևայի խոսքն է մեջբերում կայքը։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշվում է, որ մահվան պատճառ է դարձել գանգուղեղային փակ վնասվածքը:
Հարուցվել է քրեական գործ «Կանխամտածված սպանություն» հոդվածով ՝ «Դժբախտ պատահար» նշումով։
Մինչդատական քննությունը շարունակվում է։