Ներդրվել է 1 մլրդ 355 մլն 400 հազար դրամ. Երևանի թիվ 116 դպրոցը հիմնովին վերակառուցվում է

© Photo : Facebook / Suren PapikyanՎերակառուցվում է Երևանի թիվ 116 դպրոցը
Վերակառուցվում է Երևանի թիվ 116 դպրոցը - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Բաժանորդագրվեք
Երևանի թիվ 116 դպրոցի նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքները, որի համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար ՀՀ դրամ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
© Photo : Facebook / Suren PapikyanՎերակառուցվում է Երևանի թիվ 116 դպրոցը
Ремонтные работы в ереванской школе No 116 - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Վերակառուցվում է Երևանի թիվ 116 դպրոցը
Նրա խոսքով` նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար: 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում այն լինելու է սեյսմակայուն, ունենալու է հակահրդեհային, ջերմամեկուսացման ու ջեռուցման համակարգեր, վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, ինչպես նաև հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

«Չնայած դպրոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած համակարգչային սենյակ, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի կահավորված լաբորատորիաներ, շենքային ոչ սեյսմակայուն պայմաններն այլևս անհնարին էին դարձնում որակյալ կրթության ապահովումը: Ուստի որոշվել է այն հիմնովին քանդել և կառուցել նորը»,–գրել է փոխվարչապետը։

Նշենք, որ դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում։ Եռահարկ շինությունը կառուցվել է 1976թվականին։
 Реконструкция в средней школе общины Оганаван Арагацотнской области  - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Երբեք հիմնովին չի նորոգվել. վերակառուցվում է Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը
Դպրոցի վերակառուցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ներդրումով:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала