00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղ համայնքում ընտրողների 10% տոկոսի հետ օգնող է եկել. «Անկախ դիտորդի» հայտարարությունը

© Sputnik / Armenuhi Mkhoyan «Անկախ դիտորդ» կազմակերպության ասուլիսը
«Անկախ դիտորդ» կազմակերպության ասուլիսը - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. «Անկախ դիտորդ» առաքելությունը տարբեր ընտրատեղամասերում արձանագրել է քվեախցիկից դուրս և բազմաթիվ քվեաթերթիկներով քվեարկություն իրականացնելու դեպքեր: Լրագրողներին Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց առաքելության համակարգող Վահրամ Թոքմաջյանը։
Նա նշեց, որ արձանագրվել է նաև քվեախցում մեկից ավելի անձանց ներկայություն և մեքենաների կուտակման դեպքեր, սակայն դրանք այնքան չեն, որ էականորեն ազդեն ընտրությունների արդյունքերի վրա:
Թոքմաջյանը նշեց , որ ի տարբերություն Սյունիքի` Գյումրիում ընտրությունները համեմատաբար հանգիստ են ընթացել:
Կարմիրբերետավորներ - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Կարմիրբերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկում են այն
«Ուշագրավ է, որ հանրապետության տարբեր տարածքներում արձագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվերակություը բացահայտելու դեպքեր: Տեղ գյուղում ունենք դեպք` ընտրողների 10 տոկոսն իր ընտրությունը կատարել է օգնողների օգնությամբ: Ընդհանրապես, Սյունիքում զանգվածային են թե՛ ուղղորդումները, թե՛ տարբեր մեքենաներով մարդկանց տեղամասեր բերելու դեպքերը տարբեր ուժերի կողմից՝ տարբեր ռեսուրսների կիրառմամբ»,-նշեց Վահրամ Թոքմաջյանը` նշելով, որ եղել են նաև տեղամասեր, որտեղ քվեախցիկը անմիջապես պատուհանի մոտ է եղել և ցանկացած անձ հնարավորություն է ունեցել դրսից հետևելու ընտրությունների ընթացքին:
Դիտարկված տեղամասերի 30 տոկոսում եղել են դեպքեր, երբ անձն իր անունը ընտրացուցակում չի գտել, իսկ 1 դեպք էլ, երբ անձը ներկայացրել է այլ անձի փաստաթուղթ: Տեղամասերից 3-ում արձանագրվել է վիճաբանության 6 դեպք:
Գյումրիում արձանագրվել է վստահված անձի աշխատանքը խոչընդոտելու 1 դեպք:
«Անկախ դիտորդ»-ից նշում են՝ Գյումրիում տեղամասեր տեղափոխելու փաստեր արձանագրված է 4-5 քաղաքական ուժի դեպքում:

«Հին պրակտիկան չկա՝ «Գազելներով» մարդ տեղափոխելու, բայց կա մարդատար մեքենաներով տեղափոխելու դեպքեր և կարծես թե այդ ուժերը չեն էլ թաքցնում, քանի որ մեքենաների վրա այն ուժի թեկնածուի նկարն է, ում աջակցում են: Ինչ վերաբերում է կուտակումներին, դրանք քիչ են` համեմատած 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ։ Որոշ դեպքերում սրանք հանձնաժողովների նախագահների «թույլ» լինելու ու հանձնաժողովի անդամների ոչ գրագետ լինելու մասին են վկայում»,-նշեց Վահրամ Թոքմաջյանը։

Նա նշեց, որ խնդիր է նաև ընտրության օրը պաստառների առկայությունը: Ըստ դիտորդ կազմակերպության` սա համատարած խնդիր է:
Անդրադառնալով վարչական ռեսուրսների կիրառման դեպքերին՝ բանախոսն առանձնացրեց օգնության ֆոնդը՝ Շիրակի մարզպետարանի հետ կապված:
«Սա ընդունված ու անընդհատ շարունակվող պրակտիկա է, բայց մենք պետք է առաջարկով հանդես գանք, որ ընտրությունների փուլում որոշակի կարգավորումներով առաջիկայում նման ծրագրեր չիրականացվեն»,-նշեց Վահրամ Թոքմաջյանը:
Հովհաննես Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Ոչ թե կաշառք, այլ աջակցություն. Շիրակի մարզպետը` ընտրություններից առաջ բաժանված փողի մասին
Նշենք, որ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած` դիտարկել է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները ավելի քան 45 տեղամասերում և 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:
Հիշեցնենք` Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրում են ավագանու անդամների ու քաղաքապետների։
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:
Լրահոս
0