2021 թվականի Ստենինի անվան մրցույթի Գրան պրին միանգամից երկու աշխատանք է նվաճել

© Sputnik / Игнасио АмикониՍտենինի անվան մրցույթի հաղթողների ցուցահանդեսում, Բուենոս Այրես
Ստենինի անվան մրցույթի հաղթողների ցուցահանդեսում, Բուենոս Այրես - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Ստենինի անվան մրցույթի հաղթողների ցուցահանդեսում, Բուենոս Այրես. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Ընտրված աշխատանքները պարզապես համաշխարհային իրադարձությունների ներկայացում չեն, այլ հարգանքի տուրք՝ լուսանկարիչներին և նրանց տեսակետներին։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթը հայտարարեց հաղթողին: 2021 թվականին մրցույթի Գրան պրին ստացան միանգամից երկու աշխատանք՝ պետերբուրգցի լուսանկարիչ Մարիա Գելմանի «М+Т» լուսանկարչական շարքը ու Թուրքիայից լրագրող Շեբնեմ Կոշկունի «Նոր վտանգ ստորջրյա աշխարհի համար. COVID-19-ի թափոնները» լուսանկարը: Մրցույթի կազմակերպիչ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Գրան պրիի ու մրցանակային տեղերի հայտարարման առցանց արարողությունը։
Դրախտային Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները` լուսանկարներով
Խոսելով 2021 թվականի մրցույթի աշխատանքների մասին՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը նշել է. «Լուսանկարը մեր օրերում շատ ազնիվ, պահպանողական արվեստ է։ Լուսանկար անելու համար պետք է լինել հերոսի կողքին։ Դա կարող է լինել պատերազմ, քաղաքացիական հակամարտություն։ Այդպես Անդրեյ Ստենինը աշխարհի գրեթե բոլոր թեժ կետերում է հայտնվել»:
Գրան պրիի արժանացած երկու աշխատանքներն էլ հուզիչ ու վառ պատմություններ են, որոնք ներկայացված են լուսանկարչության լեզվով։
«M+T» շարքը հուզիչ պատմություն է «Սվետլանա» սոցիալական գյուղում Դաունի համախտանիշով տարեց զույգի սիրո մասին։ Գյուղում դաստիարակների ու կամավորների հետ ապրում են զարգացման տարբեր մտավոր ու ֆիզիկական առանձնահատկություններով մարդիկ: Լենինգրադի մարզում ավելի քան մեկ տարի նկարահանված շարքի գլխավոր գաղափարն այն է, որ սերը սահմաններ չունի:
Работа бангладешского фотографа Muhammad Amdad Hossain Прекрасные глаза, вошедшая в шорт-лист конкурса имени Андрея Стенина в категории  Портрет. Герой нашего времени, одиночные фотографии - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի կարճ ցանկում ընդգրկված լավագույն լուսանկարները
«Ինձ համար Անդրեյ Ստենինի անվան մրցույթին մասնակցելը հնարավորություն է հանրային ուշադրություն հրավիրել իմ հետազոտության սոցիալական թեմայի վրա, ներկայացնել իմ տեսլականը, դա երկխոսության հնարավորություն է: Ամեն տարի ներկայացում եմ աշխատանքներս պրոֆեսիոնալ միջազգային ժյուրի ունեցող այս մրցույթին, քանի որ դա հիանալի հարթակ է արտահայտվելու համար, նաև արժանի ֆինանսական աջակցություն՝ երիտասարդ լուսանկարիչներին և որակյալ մոտեցում՝ հաղթողների ցուցահանդեսին»:
2021 թվականի Գրան պրիի ևս մեկ հաղթող է դարձել Թուրքիայի լրագրողի լուսանկարը, որի վրա ֆրիդայվեր Շահիկա Էրջյումենը՝ ստորջրյա աշխարհի պաշտպանության ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մասնակիցը, սուզվում է Բոսֆորի նեղուց: Խոսելով իր աշխատանքի մասին՝ նա ընդգծել է, որ ուզեցել է նկարահանումն առանձնահատուկ դարձնել։
Ամերիկացի աշակերտուհին ձեռքով սալյակներ է ստեղծում կենդանիների համար․ լուսանկարներ
«Իմ նպատակն էր արտահայտել կարծիքս և մատնանշել խնդիրը», - նշում է հեղինակը։ - Արդեն երկար տարիներ աշխատում եմ պլաստմասե թափոններով և միկրոպլաստիկով ծովերի աղտոտման թեմայի շուրջ։ Նույնիսկ մինչև համաճարակը մենք չկարողացանք մաքրել մեր էկոհամակարգը հսկայական քանակությամբ պլաստիկից, իսկ այն ընդամենը 60-70 տարի գոյություն ունի։ Լուսանկարը Բոսֆորի նեղուցում է արված։ Ես պատրաստվում էի ջրի տակ աղբ փնտրել։ Բայց ստիպված չեղա փնտրել. այն ամենուր էր»։
Առցանց արարողության ժամանակ հայտարարվել են նաև 2021 թվականի դափնեկիրների անունները: Մրցույթում հաղթած աշխատանքների մասին ժյուրիի անդամ, անկախ համակարգող և ֆոտոլրագրող, նախկինում «ԳԵՈ» (GEO) հրատարակության գերմանական տարբերակի ֆոտոտնօրեն Ռութ Այխորնը (Գերմանիա) այսպես է արտահայտվել.
Пожилая жительница села Драхтик Гегаркуникской области проходит мимо граффити - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
«Պամպերսային իրավիճակից» մինչև «Դրախտ». անցնող շաբաթը՝ լուսանկարներով
«2020 թվականը շատ պատճառներով եզակի էր պատմության մեջ։ Լուսանկարիչների մեծ մասը ճանապարհորդելու, հետևաբար, նախագծերն ու առաջադրանքներն ավարտելու հնարավորություն չուներ։ Այնպես որ, իմ սպասելիքներն ավելի համեստ էին, քան սովորաբար։ Այնուամենայնիվ, առաջին իսկ լուսանկարներն ինձ ոգևորություն ներշնչեցին։ Սթորիթելինգը միշտ արդիական կլինի։ Այն կարող է փոխվել ու զարգանալ, բայց չի մահանա։ Յուրաքանչյուր սերունդ պատմելու բան ունի։ Լուսանկարը մեր ժամանակի ունիվերսալ լեզուն է, որը թարգմանության կարիք չունի»։
Ռութը նաև նշել է, որ «... ընտրված աշխատանքները պարզապես համաշխարհային իրադարձությունների ներկայացում չեն։ Դա ֆոտոճամփորդություն է, վիզուալ փազլ, որը հարգանքի տուրք է լուսանկարիչներին և նրանց տեսակետներին»։
Տպավորված են ոչ միայն փառատոնով. «Ոսկե ծիրանի» մրցանակակիրները հայտնի են. լուսանկարներ
«Գլխավոր նորություններ» անվանակարգում առաջին տեղին արժանացել է կորոնավիրուսի համաճարակի բոլոր զոհերի հիշատակին նվիրված լուսանկարը։ Հեղինակը ֆոտոլրագրող Ջոշուա Իրուանդին է Ինդոնեզիայից, լուսանկարը կոչվում է «COVID-19-ի մարդկային գինը», ու հնդիկ լուսանկարիչ Չանդան Խանայի «Պառակտում» լուսանկարը Մինեապոլիսում, ԱՄՆ-ում, 2020 թվականի գարնանը և ամռանը բողոքի ակցիաների մասին:
«Վասալոպետ Չայնա-2020» լեռնադահուկային փառատոնի հարթակից լուսանկարը, որի հեղինակը ֆոտոլրագրող Չան Սյուրն է, լավագույնն է ճանաչվել «Իմ մոլորակ» անվանակարգում: Այդ անվանակարգի սերիաների շարքում հաղթել է վերջին 25 տարվա ընթացքում աննախադեպ հումանիտար աղետի մասին փաստագրական խրոնիկան։ Լուսանկարների շարքը կոչվում է «Մորեխների ներխուժումը Աֆրիկայի արևելքում»։ Հեղինակն իսպանացի Լուիս Տատոն է, որը բազմիցս արժանացել է մրցույթի մրցանակային տեղերին, այդ թվում՝ 2020 թվականի Գրան պրիին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանգստանում է Տիվայի Հանրապետության Սայանո-Շուշենսկի արգելոցում։ - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Լող, ձիավարում, թիավարում, հոկեյ. Վլադիմիր Պուտինի նախասիրությունները` լուսանկարներով
Սպորտային անվանակարգում լավագույն անհատական աշխատանք է ճանաչվել «Պարկուրը ավերակների վրա» լուսանկարը։ Հեղինակը սիրիացի լրագրող Մունեբա Թայմն է։ Սերիաների շարքում հաղթել է ռուսաստանցի Դարյա Իսաևայի «Տնային Օլիմպիադա» ֆոտոպատմությունը - հեռահար ֆոտոսեսիա մարզիկների հետ, որոնք նախորդ տարվա ամռանը չեն դադարել նախաօլիմպիական մարզումները տնային կարանտինում:
«Դիմանկար. մեր ժամանակի հերոսը» անվանակարգում առաջին տեղերը տրվել են Ռուսաստանի և Հնդկաստանի ֆոտոլրագրողներին։ Անհատական փուլում հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Բոբիլևի «Մեր ժամանակի դեմքը» լուսանկարը, որը նվիրված է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մարդկանց կյանքը փրկող բժիշկներին: Այս անվանակարգի պատմություններից լավագույնն է դարձել անկախ լուսանկարիչ Շարաֆաթ Ալիի (Հնդկաստան) «Քաշմիր. վիճելի ժառանգություն» ֆոտոռեպորտաժը:
Պատերազմի տարելից, հրաժեշտ Հայկոյին, տարածաշրջանային զարգացումներ. շաբաթը` լուսանկարներում
Մրցույթի դափնեկիրների ամբողջական ցանկը հրապարակվել է stenincontest.ru/stenincontest.com. կայքում։
Ավանդույթի համաձայն՝ մրցույթի շրջանակում հատուկ մրցանակներ են սահմանվել մասնակիցների համար: 2021 թվականին մրցանակներ են ստացել երեք անվանակարգերում՝ «Գլխավոր նորություններ», «Իմ մոլորակը» ու «Դիմանկար․ մեր ժամանակի հերոսը»: Անվանակարգերի գործընկերներն են դարձել միջազգային առաջատար լրատվամիջոցները՝ Շանհայի Միավորված մեդիախումբն ու «Ալ Մայադին TV» համաարաբական տեղեկատվական հոլդինգը, ինչպես նաև աշխարհի խոշորագույն հումանիտար կազմակերպություններից մեկը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ):
Артисты на сцене во время праздничного концерта по случаю 30-летия независимости Республики Армения (21 сентября 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Ուժայինների քայլերթ, գունագեղ շոու և երթ Եռաբլուր. Անկախության 30–ամյակը` լուսանկարներով
Անվանակարգերի գործընկերների կարծիքով լավագույններն են դարձել «COVID-19-ի մարդկային գինը» լուսանկարը (հեղինակ՝ Ջոշուա Իրուանդի) ու «Եվրոպայի արյունոտ վերքը» (հեղինակ՝ Ալեքսանդր Երմոչենկո)։ Նրանք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի «Մարդասիրական լուսանկարի համար» հատուկ մրցանակ են ստացել «Գլխավոր նորություններ» անվանակարգում:
Պատրիկ Յունկերի «Փառք պրոֆիլակտիկային» COVID-19-ի դեմ պայքարող բժիշկների դիմանկարների շարքը «Ալ Մայադին TV-ի» հատուկ մրցանակի է արժանացել «Դիմանկար. մեր ժամանակի հերոսը», Լուիս Տատոյի «Մորեխների ներխուժումը Աֆրիկայի արևելքում» վավերագրական խրոնիկան արժանացել են Միավորված Շանհայի մեդիախմբի բարձր գնահատականին «Իմ մոլորակը» անվանակարգում:

Մրցույթի մասին

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն ՅՈՒՆԵՍԿՕ–ի հարցերով հանձնաժողովի հովանու ներքո ստեղծել է Անդրեյ Ստենինի անվան մրցույթը 2014թ–ին` ի հիշատակ ֆոտոլրագրողի, որը մահացել է Ուկրաինայի հարավ–արևելքում մասնագիտական պարտքը կատարելիս։ Սա մի հարթակ է երիտասարդ, զգայուն, տաղանդավոր ու ամեն նորի դեմ բաց լուսանկարիչների համար, որտեղ նրանք մեր ուշադրությունն են հրավիրում մեր կողքի մարդկանց և իրադարձությունների վրա։
Մրցույթի գլխավոր տեղեկատվական գործընկերներն են համառուսաստանյան «Ռուսաստան-կուլտուրա» պետական հեռուստաալիքը, «ՄՈՍԿՎԱ 24» հեռուստաալիքը, լրատվական Вести.Ru հարթակը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала